11:30 30.03.2025
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով: 32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին: Ի դեպ, […]
11:18 30.03.2025
Ինդոնեզիայի Աչեհ նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 09.58-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ցամաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:
11:00 30.03.2025
Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների […]
10:52 30.03.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը սոցցանցերում լուսանկար է հրապարակել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ: «Պատիվ էր հանդիպել մեծն Մեսսիի ու նրա ընտանիքի անդամների հետ»,- գրել է սերբ թենիսիստը։ Լեգենդար մարզիկները մարզաշապիկներն են փոխանակել։ Մեսսին ներկա է եղել Ջոկովիչի ու Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 15-րդ ռակետ) միջև Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակչի մրցախաղին։ Посмотреть […]
10:46 30.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
10:14 30.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում ավարտվել են բազմամարտի մրցումները։ Ոսկե մեդալը նվաճել է Մամիկոն Խաչատրյանը` 76,100 միավորով: Գագիկ Խաչիկյանը երկրորդն է, Ռոբերտ Գյուլումյանը` երրորդը:
10:00 30.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
09:31 30.03.2025
Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 98 տեղամաս: Առավոտյան ժամը 8.00-ին՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում […]
23:59 29.03.2025
Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի […]
23:51 29.03.2025
Մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Կողաշրջման հետևանքով […]
23:49 29.03.2025
Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։
23:45 29.03.2025
Մարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) […]
23:33 29.03.2025
Մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի […]
23:17 29.03.2025
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով հեղինակել է մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություն, որը կրում է «Խաղիկներ» խորագիրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այն բաղկացած է ժողովրդական աղոթքներից և միջնադարյան հայրեններից: Մաեստրոյի «Ժողովրդական» այս ստեղծագործությունը առաջին անգամ կհնչի Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում, որը […]
22:44 29.03.2025
Մարտի 29-ին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել տարբեր տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Մասիս, Վեդի, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Մարտունի, Տաշիր քաղաքներում, Արալեզ, Աստղաձոր, Անտառաշատ, Աճանան, Դարակերտ, Դալար, Երանոս, Լեռնաձոր, Լճաշեն, Խնձորեսկ, Հովտաշեն, Նորաշեն, Պառավաքար գյուղերում, […]
21:47 29.03.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։ X-ի իր միկրոբլոգում Բադալյանը գրել է, որ իսկապես գնահատում է ղազախ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը: «Խորհրդակցություններ ենք անցկացրել՝ ինչպես կարելի է էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը՝ հայ-ղազախական քաղաքական երկխոսության և ռազմավարական […]
21:21 29.03.2025
Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։ […]
21:00 29.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Ա-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Վաղարշյան փ. 18, 18Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 17-19 շենքեր, […]
20:52 29.03.2025
ԵՄ երկրների կողմից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու առաջարկները բացարձակապես անտեղին են և ժամանակավրեպ, քանի որ դրա համար դեռևս պայմաններ չկան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը։ «Այս պահին առաջ քաշվող բոլոր եվրոպական գաղափարները լիովին անտեղին են, քանի որ խաղաղության պահպանման հարցը կարող է […]
20:42 29.03.2025
Ամերիկայի Տակոմա քաղաքում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է ABC հեռուստաալիքը։ Հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոն նահանգի ոստիկանությունը շաբաթ երեկոյան արձագանքել է տնային երեկույթի վայրում տեղի ունեցած զանգին՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ անչափահասների, որոնք փախել են տնից: Ոստիկանները հայտնաբերել են մահացած երիտասարդի և հինգ վիրավորի, որոնցից մեկը մահացել է […]
20:30 29.03.2025
Շաբաթ օրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Օրհուսում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների դեմ։ Ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած մայրաքաղաքային հանրահավաքին մասնակցել է ավելի քան 800 մարդ, հաղորդում է DR հեռուստառադիոընկերությունը։ «Բազմաթիվ զայրացած և դժգոհ դանիացիներ այսօր ցույցեր են անցկացնում խոշորագույն քաղաքներում՝ Օրհուսում և Կոպենհագենում: Նրանք բողոքում են […]
20:19 29.03.2025
Ուկրաինան փորձում է անտեսել իրողությունները ռազմի դաշտում Ռուսաստանի հետ հակամարտությունում, իսկ իրականությունն այն է, որ առաջնագիծը տեղափոխվում է դեպի արևմուտք, այլ ոչ թե դեպի արևելք։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Նա նշել է, որ Կիևն ու Բրյուսելը դեռ հաստատակամ են […]
20:10 29.03.2025
Թաիլանդի զբոսաշրջության վարչությունը (TAT) հայտնել է, որ իրավիճակը վերականգնվում է երկրաշարժից տուժած երկրի շրջաններում, ներառյալ՝ Բանգկոկում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Թաիլանդի մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները գործում են: Ամենամեծ օդանավակայանը՝ Սուվարնաբհումին, աշխատում է սովորական ռեժիմով, իրավիճակը վերադարձել է բնականոն հունին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մարտի 28-ի երեկոյան աշխատում են նաև Բանգկոկի հասարակական տրանսպորտի […]
19:53 29.03.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարձակվել է Գազայի հատվածի հարավում Խան Յունիսում գտնվող ականանետային դիրքի վրա այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորները գնդակոծվել են տարածքից: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը ականանետային հարված է հասցրել Խան Յունիսում, մի շրջան, որտեղից հարավային Գազայի զորքերը շաբաթ օրը ավելի վաղ ականանետերով խոցվել են»,-ասվում է հաղորդագրության […]
19:44 29.03.2025
Թուրքիայում ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնելու ամեն շաբաթ և կիրակի 81 նահանգներից 1-ում և ամեն չորեքշաբթի Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պաշտպանական ցույցից հետո։ «Այսօր 2,2 միլիոն մարդ եկել է Ստամբուլի Մալթեփե հրապարակ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր լցրել են […]
19:35 29.03.2025
Այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։ «Հանդիպումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
19:28 29.03.2025
Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքական, հասարակական գործիչներին և հասարակ քաղաքացիներին, ովքեր ձերբակալությունից հետո աջակցություն են հայտնել իրեն։ Քիշնևի շրջանային դատարանը ուրբաթ օրը մասամբ բավարարել է դատախազների պահանջը և Գուցուլին 20 օր ժամկետով կալանավորելու որոշում կայացրել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել այս որոշումը։ «Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր անտարբեր […]