Բոլոր լուրերը – Page 324 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Al Jazeera. Գազայի հատվածին իսրայելական հարվածների բազմաթիվ զոհեր մնում են փլատակներում

09:20 19.03.2025

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածներից և վիրավորներից շատերը շարունակում են մնալ շենքերի փլատակներում և համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի քաղաքացիական պաշտպանության բրիգադներին։ Ըստ նրանց՝ ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ զանգվածային հարվածների պատճառով զոհվածներից շատերի դիերը դեռ […]

̰
ՀԱՄԱՍ-ն ասել է, որ էսկալացիան սպառնում է պատանդներին

09:19 19.03.2025

Գազայի հատվածում սրումը վտանգի տակ է դնում իսրայելցի պատանդների կյանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Այս վտանգավոր էսկալացիան, որը հանգեցրել է պաղեստինցիների նյութական և մարդկային կորուստների, չի բացառի Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին և վտանգի տակ կդնի նրանց կյանքը»,-ասել է Նաիմը: Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

09:09 19.03.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության […]

̰
Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր են զիջում առաջատարին. Շախմատի ԵԱ

09:00 19.03.2025

Ռոմինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են չորրորդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են և 3,5 միավորով կիսում են 2-19-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 4 միավորով Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆան է։ Չորրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթել են նաև Շանթ Սարսգյանն ու Արթուր Դավթյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանն […]

̰
Լուիզիանան մահապատիժ է իրականացրել՝ օգտագործելով ազոտ

08:55 19.03.2025

2010 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրականացվել ԱՄՆ Լուիզիանա նահանգում, այն իրականացվել է ազոտի օգտագործմամբ, հայտնում է New York Times-ը։ CBS-ն ավելի վաղ, վկայակոչելով դատարանի փաստաթուղթը, հայտնել էր, որ դատապարտյալ Ջեսի Հոֆման կրտսերին ազոտային գազով մահապատժի ենթարկելու վերաբերյալ նախնական որոշում է կայացվել, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է որոշումը։ Ավելի ուշ Լուիզիանայի վերաքննիչ դատարանը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:46 19.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Թրամփն ասել է, որ Կանադան պետք է դառնար ԱՄՆ 51-րդ նահանգը

08:40 19.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան պետք է դառնար իր երկրի 51-րդ նահանգը, որը տարեկան սուբսիդավորվում է  200 միլիարդ դոլարով։ «Կանադան պետք է լիներ 51-րդ նահանգը, մենք ամեն տարի սուբսիդավորում ենք 200 միլիարդ դոլարով, նրանց մեքենաները կամ փայտը մեզ պետք չեն, մենք բավականաչափ սեփական ռեսուրս ունենք»,- ասել է նա։ Միաժամանակ, նա հայտարարել է, […]

̰
Ես ու Անտուանը տպավորություն ունեինք, որ մեր արածը հավաքականում նետում են աղբանոցը․ Մբապե

08:30 19.03.2025

«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է Ֆրանսիայի հավաքականում թիմակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ մտերիմ հարաբերությունների մասին։ «Ես ու Անտուանը հաճախ ենք զրուցում։ Նա հրաշալի որդի ունի, ֆուտբոլի մեծ ֆանատ է, հիշեցնում է ինձ մանկության տարիները։ Մյուս կողմից, իսկապես, ավելի բարդ է դարձել շփումը, քանի որ ապրում ենք քաղաքում, որտեղ մեր թիմերը սկզբունքային […]

̰
Մեքսիկան ցնցված է Պաղեստինում հրադադարի խախտմամբ

08:25 19.03.2025

Մեքսիկայի իշխանությունները ցնցված են Պաղեստինում զինադադարի խախտմամբ և դատապարտում են խաղաղ բնակիչների մահը Իսրայելի հարվածների ժամանակ։ Այս մասին ասված է Հանրապետության արտաքին գործերի նախարարության X-ի էջում։ «Մեքսիկայի կառավարությունը ցնցված է հրադադարի համաձայնագրի խախտման և Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Մեքսիկան […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 19.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հոլանդը կհեռանա, եթե «Մանչեսթեր Սիթին» չնվաճի ՉԼ-ի ուղեգիր

08:08 19.03.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կհեռանա ամռանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի թիմից, եթե մանչեսթերյան ակումբն այս մրցաշրջանի արդյունքում՝ չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է El Nacional-ը։ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորություններ ունեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Հոլանդը նախապատվությունը կտա «Ռեալին»։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը մասնակցել է 38 հանդիպման, […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

08:01 19.03.2025

Մարտի 19-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Կ․, […]

̰
Երևանում 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին

00:43 19.03.2025

Մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի […]

̰
Լարսը բաց է

00:35 19.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Պարեկային ծառայողները կատարելագործում են տարբեր իրավիճակներում մեքենա վարելու հմտությունները

00:29 19.03.2025

Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:21 19.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 4 խաղափուլից հետո

00:15 19.03.2025

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր: 5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: […]

̰
Դեսպանը ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները

00:07 19.03.2025

Մարտի 18-ին  Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսության 2025» միջազգային 10-րդ համաժողովի հայկական պատվիրակների հանդիպումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վահագն Աֆյանը, ողջունելով տարբեր փորձագիտական, վերլուծական և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի […]

̰
Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը

23:56 18.03.2025

Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են […]

̰
Ուրախ եմ, որ Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկվող պայմանավորվածություններն իրականություն են դառնում. ԿԳՄՍ նախարար

23:45 18.03.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […]

̰
Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

23:34 18.03.2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […]

̰
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

23:22 18.03.2025

Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […]

̰
Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

23:15 18.03.2025

Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […]

̰
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

23:06 18.03.2025

Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]

̰
«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

22:59 18.03.2025

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։

̰
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

22:48 18.03.2025

Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […]

̰
Մարտի 18՝ Թափոնների Վերամշակման Օր

22:40 18.03.2025

Մարտի 18-ն աշխարհում նշվում է Թափոնների Վերամշակման Օրը, որը հիշեցնում է մեզ, որ մեր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքում են։ Մենք բոլորս կարող ենք բարելավել բնապահպանական իրավիճակը՝ սկսելով առօրյա շատ պարզ քայլերից։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Վերամշակման կարևորությունը Վերամշակելը ոչ միայն նվազեցնում է թափոնների քանակը, այլև վերամշակվող նյութերն օգնում են […]

̰
Ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ

22:31 18.03.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 18-ի դրությամբ:

̰
Ադրբեջանը լարված վիճակում է, փորձում է պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է հետաձգել, մինչև այն պահը երբ դեմ կկանգնի պատին․ Արմեն Հովհաննիսյան

22:20 18.03.2025

Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […]

̰
Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

22:11 18.03.2025

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […]

̰
BACK_TO_TOP