Բոլոր լուրերը – Page 341 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

23:58 15.03.2025

Առնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ […]

̰
Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ

23:47 15.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ: «Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների […]

̰
Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լավը դարձնելու մասին է․ Փաշինյան

23:35 15.03.2025

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հարապարակել իր ելույթից: «Ուզում եմ վերադառնալ հայտնի ասացվածքին, որ ասում է՝ ուզում ես վերափոխել աշխարհը, վերափոխիր ինքդ քեզ, և ես ուզում եմ դա տեղայնացնել։ Ուզում ես վերափոխել երկիրդ, […]

̰
Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

23:23 15.03.2025

Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարի հայտարարությունը հրապարակել է Հունգարիայի միջազգային կապի և միջազգային հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով պետքարտուղար և կառավարության խոսնակ Զոլտան Կովաչին X-ի միկրոբլոգում։ «Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը […]

̰
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […]

̰
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

23:04 15.03.2025

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […]

̰
Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […]

̰
Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղևոնդյան

22:39 15.03.2025

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:  

̰
Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

22:22 15.03.2025

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […]

̰
10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

22:10 15.03.2025

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄՎ Արթուր Դավթյան ՖՎ Սարգիս Սարգսյան ՄՎ […]

̰
SHANTNEWS

22:00 15.03.2025

̰
Չիմացածն իմանալու միակ հնարավորությունը կրթությունն է․ Նիկոլ Փաշինյան

21:49 15.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մասնակցել է «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանը: Նա նաև հանդես է եկել բանախոսությամբ, որից մի հատված հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Յարոսլավլում բախվել են բեռնատարն ու գնացքը. կա տուժած

21:37 15.03.2025

Յարոսլավլի շրջանում բեռնատարի վարորդը բախվել է մերձքաղաքային գնացքին, հաղորդում է Հյուսիսային երկաթուղիների Telegram ալիքը։ Վթարը տեղի է ունեցել Ռիբինսկ և Յարոսլավլ կայարանների միջև վերահսկվող երկաթուղային անցակետում։ Վնասվել են երկաթուղային գծեր: Միջադեպի հետևանքով բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկու ուղևորներին տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։ Վթարի հետևաքնով Վաուլովո-Չեբակովո հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև գծերի […]

̰
Արարատում բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

21:16 15.03.2025

Մարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […]

̰
Բելգրադում ցուցարարները լցվել են քաղաքի կենտրոն

21:00 15.03.2025

Բողոքի ակցիայի մասնակիցները լցվել են Բելգրադի ամբողջ կենտրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հանրահավաքը սկսվել է Սավա գետի վրա գտնվող Բրանկովա կամրջից: Հանրահավաքի խտության պատճառով ակցիային մասնակցելու համար ժամանած տրակտորների շարասյուներից մեկը չի կարողացել հասնել քաղաքի կենտրոն և կանգ է առել Բրանկովի կամրջի վրա։ Հանրահավաքի կենտրոնում՝ Պիոներսկու այգում, գտնվում է պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

20:52 15.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 38, 38/1, 38/2, 40, 40ա, 40/1 շենքեր, Ե․Թադևոսյան փ. 10 շենք, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ․ 1/1, 3/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. […]

̰
Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն

20:40 15.03.2025

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն, որը որոշակի հիացմունք է առաջացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: «Ռուսաստանը հսկայական երկիր է՝ շատ օգտակար հանածոներով, հզոր միջուկային տերություն: Եվ նման երկիրն ակնհայտորեն որոշակի հիացմունք է առաջացնում այնպիսի մեկի մոտ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Մեկնաբանելով […]

̰
Բուխարեստում սկսվել է արեւմտամետ կողմնակիցների հանրահավաքը

20:31 15.03.2025

Բուխարեստի կենտրոնում սկսվել է «Եվրամանիֆեստ» կոչվող հանրահավաքը, որը կազմակերպել են Ռումինիայի արևմտամետ կուրսի կողմնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռումինիայի և Եվրամիության դրոշները բռնած ցուցարարները հավաքվել են Հաղթանակի հրապարակում։ Միջոցառման պատճառով հարակից փողոցները փակ են, իսկ երթեւեկությունը՝ սահմանափակ։ Հանրահավաքը կազմակերպել էին Բրյուսելի և Փարիզի դիրքերին մոտ գտնվող արևմտամետ քաղաքականության կողմնակիցները։ Միաժամանակ, համացանցում միջոցառման կազմակերպիչների պաշտոնական կայքում […]

̰
ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել փոթորիկների և տորնադոների պատճառով

20:22 15.03.2025

Առնվազն 16 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների հետևանքով, որոնք հարվածել են երկրի հարավային և միջին արևմուտքին,հաղորդում է NBC News-ը։ Հաղորդվում է նաև տասնյակ զոհերի մասին։ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն […]

̰
Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը

20:10 15.03.2025

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն:«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված  փոխըմբռնման […]

̰
SHANTNEWS

20:00 15.03.2025

̰
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. Նիկոլ Փաշինյան

19:47 15.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ ««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ»։  

̰
«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

19:36 15.03.2025

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում միմյանց հետ մրցեցին «Ալաշկերտ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն: Ավանի ֆուտբոլի ակադեմկայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է`  42 միավորով:

̰
ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի օտարերկրացիների վիզաները անկարգություններին մասնակցելու համար

19:24 15.03.2025

ԱՄՆ իշխանությունները կչեղարկեն տրված վիզաները և կարտաքսեն օտարերկրացիներին անկարգություններին մասնակցելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփը Բայդենը չէ։ Եթե դուք գալիս եք ԱՄՆ՝ միանալու ահաբեկչության կողմնակից անկարգություններին, ապա մենք ձեզ վիզայից կզրկենք», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Ռուբիոն ավելի վաղ ասել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կարտաքսվեն […]

̰
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

19:12 15.03.2025

Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

19:03 15.03.2025

Մարտի 15-ին, ժամը 13։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 16:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ): Կանխվել է […]

̰
Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը

18:52 15.03.2025

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ

18:42 15.03.2025

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

̰
Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմը

18:30 15.03.2025

Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Պատվիրակությունը ձևավորվել է «Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ շփվելու համար՝ ապահովելու բանակցային գործընթացը՝ հասնելու արդար […]

̰
AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

18:20 15.03.2025

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան, որտեղ ապրում էր դատական ​​հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ, և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հստակեցվում է, որ մեկնումը հավանության է արժանացել Ֆրանսիայի դատական ​​իշխանությունների կողմից։

̰
BACK_TO_TOP