12:42 15.03.2025
Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր […]
12:33 15.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես Հայաստանը ներկայացնող անդամ մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։ Նիստի ընթացքում Կոմիտեն ընդունել է 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […]
12:12 15.03.2025
Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։ Հանդիպման […]
11:52 15.03.2025
Միացյալ Նահանգները լավ արձագանքներ է ստացել Ռուսաստանից հրադադարի վերաբերյալ իր առաջարկին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով արդարադատության նախարարությունում։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ներկայումս փորձում է հասնել հրադադարի, եւ Մոսկվայի հետ արդեն արդյունավետ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ։ «Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք այդ մասին: Մենք ստացանք շատ լավ պատասխաններ», – […]
11:37 15.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․25 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
11:20 15.03.2025
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։ «Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 […]
11:05 15.03.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը: «Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար […]
10:50 15.03.2025
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […]
10:33 15.03.2025
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, լավ են նաև Ուկրաինայի հետ շփումները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը «դրական պատասխան է ստացել Ռուսաստանից»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ […]
10:10 15.03.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում […]
09:47 15.03.2025
Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական […]
09:45 15.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ սա գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլիներ այնպիսի պատերազմ, ինչպիսին չի եղել՝ միջուկային զենքի և զենքի այլ տեսակների կիրառման պատճառով», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայում […]
09:22 15.03.2025
Իսրայելը Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել իր մոտ գտնվող 11 պատանդներին և հանձնել 16 զոհված գերիների մարմինները՝ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման դիմաց։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջել է, ի թիվս այլ բաների, վերադարձնել իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրին, ով ունի նաև ամերիկյան քաղաքացիություն։ Ի պատասխան՝ Իսրայելը […]
09:00 15.03.2025
Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Օախակա քաղաքից 77 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 225 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
00:37 15.03.2025
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […]
00:29 15.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։ Ձմռան երեք ամիսներն էլ […]
00:20 15.03.2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […]
00:11 15.03.2025
Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […]
00:03 15.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:48 14.03.2025
Մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Peugeot» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Չ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի […]
23:35 14.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 3. Ո՞վ է իրականացնելու Ապահովագրությունը: Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական պետական ֆոնդ: Միավորելու բնաչության պետական բոլոր խմբերի ռիսկերը և ստանալու մատչելի գին մեր քաղաքացիների համար: Մեծ մասշտաբի էֆֆեկտով ունենալ բանակցային առավելություն` ծառայությունների գները օպտիմալ պահելու […]
23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […]
23:16 14.03.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մարտի 13-ին ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը շնորհավորել է միության ներկայացուցիչներին հիմնադրման 120 ամյակի կապակցությամբ, ողջունել կառույցի գործունեությունն իրանահայ համայնքի կյանքում և մաղթել նորանոր հաջողություններ:
23:08 14.03.2025
Մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվում: Ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները: […]
22:46 14.03.2025
Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […]
22:35 14.03.2025
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […]
22:22 14.03.2025
Մարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […]