Բոլոր լուրերը – Page 349 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ

11:34 14.03.2025

IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է՝ այսօր Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնագիրը։ Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը համաձայնագիրը համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ «Հուսով եմ, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերը […]

̰
Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

11:26 14.03.2025

Մարտի 13-ին, ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։ Մեքենայի վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

̰
Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին

11:22 14.03.2025

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր: Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների […]

̰
Մարտի 17-ից յուրաքանչյուր անձ կարող է անվճար կամավոր հետազոտվել և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն որոշ հիվանդություններից

11:10 14.03.2025

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։ Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և […]

̰
Կալլասը մեկնաբանել է G7-ի հանդիպման արդյունքները

10:57 14.03.2025

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը խոստովանել է, որ G7 երկրները դեռ համաձայնության չեն եկել Կանադայում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության ձևակերպման շուրջ։ Bloomberg-ի լրագրողը հարցրել է Կալլասին, թե ինչ հարցեր են հակասություններ առաջացնում G7-ի ներսում վերջնական հայտարարությունը կազմելիս: «Դա Մերձավոր Արևելքն է , դա Ուկրաինան է։ Ես մեծ տարաձայնություններ չեմ տեսել, բայց երբ խոսքը […]

̰
Մոսկվան, Պեկինը և Թեհրանը քննարկում են Իրանի միջուկային խնդիրը

10:48 14.03.2025

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը հայտարարել են, որ շահագրգիռ կողմերը պետք է աշխատեն վերացնել իրանական միջուկային խնդրի պատճառները և հրաժարվել սպառնալիքներից, ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։ «Երեք կողմերն ընդգծել են, որ համապատասխան կողմերը պետք է աշխատեն լուծել ներկա իրավիճակի հիմնական պատճառները և հրաժարվել պատժամիջոցներից, ճնշումներից և ուժի սպառնալիքներից», – ասել է Մա Չժաոսուն: […]

̰
Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում

10:42 14.03.2025

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է Ադրբեջանում բրիտանացի առաջին ռազմական կցորդ Գևին Թարբարդի նշանակման մասին։ «Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է Միացյալ Թագավորություն-Ադրբեջան գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ կբացի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», – ասվում է հայտարարության մեջ:

̰
Վիգեն Նազարյանը` բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

10:30 14.03.2025

Վիգեն Նազարյանը (87 կգ) առանց որոշիչ գոտեմարտն անցկացնելու բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը պետք է մրցեր Հանզա Սերտիգանլիի դեմ, սակայն Շվեդիայի ներկայացուցիչը վնասվածքի պատճառով գորգ դուրս չի եկել: Ավելի վաղ մեր հավաքականից բրոնզե մեդալ էր նվաճել Արայիկ Թոփալյանը (55 […]

̰
Հաճախ տրվող հարցեր Մեծ Պահքի վերաբերյալ

10:23 14.03.2025

Մայր Աթոռը ներկայացրել է հաճախ տրվող հարցերն ու պատասխանները Մեծ Պահքի վերաբերյալ։ Հարց- Ո՞րն է պահքի հոգևոր խորհուրդը: Պատասխան- Պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ այդ ուրախությունը վերագտնելու համար կարևոր է Աստծու հետ կենդանի կապը, զղջումն ու ապաշխարությունը: Այս ճանապարհին պահեցողության կարևոր ուղեկիցը նաև աղոթքն է: Ս․ Գրքում ասված է. «Բարի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղարին

10:15 14.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտի 13-ին ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկին և Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց Գերթ Անսունին։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը, արտահանման խթանմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը և արդիականացմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը և ԵՄ Արևելյան գործընկերության […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 14-ին

10:08 14.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:

̰
Ճապոնիայի արտգործնախարարը Ռուբիոյին խնդրել է Տոկիոյին ազատել ավտոմեքենաների մաքսատուրքերից

10:00 14.03.2025

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան խնդրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին օգնել ճապոնական կողմին ազատել ավտոմեքենաների վրա ամերիկյան նոր տուրքերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը՝ Կանադայում ամերիկացի պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքներով։ «Ես մեր ափսոսանքն եմ հայտնել, որ Ճապոնիան չի ազատվել պողպատի և ալյումինի մաքսատուրքերից, ինչպես նաև խնդրել եմ, որ մեր երկիրը […]

̰
Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար․ Տիգրան Ավինյան

09:51 14.03.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու […]

̰
Reuters. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությանը

09:50 14.03.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է հայտարարության նախագիծը, որում նրա անդամները դատապարտում են բռնությունները Սիրիայի ափամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Փաստաթուղթը, որը պաշտոնապես կընդունվի ուրբաթ օրը, կոչ է անում Սիրիայի ժամանակավոր իշխանություններին ապահովել երկրի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Ինչպես նշում է Reuters-ը, Անվտանգության խորհրդի […]

̰
ՄԱԿ. Մարդասիրական կազմակերպությունները Գազայում նվազեցնում են չափաբաժինները

09:40 14.03.2025

Գազայի հատվածում մարդասիրական կազմակերպությունները ստիպված են կրճատել սննդի չափաբաժինը սննդի պակասի պատճառով, որը առաջացել է Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավ մուտքը փակելու պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այն անցակետերի արգելափակումը, որոնցով հումանիտար մատակարարումները մտնում են այնտեղ, լուրջ ազդեցություն է ունենում կարիքավոր մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի և նրա […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հույս է ներշնչում. Գերմանիայի ԱԳՆ

09:34 14.03.2025

Գերմանիայի ԱԳՆ-ը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ «Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե՛ տարածաշրջանի համար, թե՛ դրա սահմաններից դուրս»,-հայտնել է նախարար Անալենա Բերբոքը […]

̰
Al Jazeera. Պաղեստինցիները ապամոնտաժել են Գազայի հիվանդանոցի բակում գտնվող զանգվածային գերեզմանը

09:29 14.03.2025

Գազա քաղաքում իրականացվում է Ալ-Շիֆա հիվանդանոցի բակում գտնվող զանգվածային գերեզմանի ապամոնտաժումը։ Ինչպես հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, շտապ օգնության ծառայություններին և կամավորներին հաջողվել է դուրս բերել 180-48 դի։ Իսրայելական հրետակոծություններից և ռմբակոծություններից հետո Ալ-Շիֆայի հիվանդանոցի բակը մնացել է աղբով, բեկորներով և փլատակներում: Քաղաքի բնակիչները սովորական բահերով մաքրում են փլատակները՝ […]

̰
Աշտարակի 2-րդ հիմնական դպրոցի բացօթյա մարզադաշտը կառուցված է

09:23 14.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջերում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Աշտարակի 2-րդ հիմնական դպրոցի բացօթյա մարզադաշտը կառուցված է»: Տեսանյութն՝ այստեղ։

̰
Կանադան դրական է գնահատել Վաշինգտոնում մաքսատուրքերի վերաբերյալ հանդիպման արդյունքները

09:20 14.03.2025

Կանադական պատվիրակությունը դրական է գնահատում մաքսատուրքերի վերաբերյալ Վաշինգտոնում կայացած հանդիպումը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։ «Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք: Ամեն ինչ շատ լավ անցավ: Ես անհամբեր սպասում եմ զրույցի շարունակությանը հաջորդ շաբաթ»,-հինգշաբթի օրը Վաշինգտոնում Կանադացի լրագրողներին ասել է Ֆորդը: Քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերում է CTV-ն, […]

̰
Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակը

09:09 14.03.2025

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է վերակազմավորել Պենտագոնի ընդհանուր գնահատման գրասենյակը, որը վերլուծել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման քաղաքական և տնտեսական ասպեկտները։ Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։ «Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և […]

̰
Վենս. Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը

09:00 14.03.2025

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Արևելյան Եվրոպայում ատոմային զենք տեղադրելու գաղափարին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Ես չեմ քննարկել այդ հարցը նախագահի հետ, բայց ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տեղակայմանը ավելի հեռուն՝ Արևելյան Եվրոպայում: Սա մարդկային քաղաքակրթության ապագայի մասին է։ Դոնալդ Թրամփը զբաղված է […]

̰
Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարեն

08:50 14.03.2025

Վաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 14.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը

08:32 14.03.2025

Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […]

̰
Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբը

08:22 14.03.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հրադադարի հաստատմանն աջակցելու հայտարարությունը հակամարտությունը կարգավորելու համար իրական բանակցությունների մեկնարկի նշան է։ France 2 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այն, ինչը տանում է դեպի հրադադար, կարելի է միայն ողջունել, մենք տեսնում ենք, որ իրական բանակցություններ են սկսվում։ Առջևում քննարկում կա, բանակցություններ, որոնք ակնհայտորեն […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 14.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբ

08:05 14.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում:

̰
Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայում

08:00 14.03.2025

Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման […]

̰
Շիրակի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա զոհ և վիրավոր

00:59 14.03.2025

Մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ […]

̰
«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը

00:54 14.03.2025

«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը այս մրցաշարում։ «Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

̰
BACK_TO_TOP