Բոլոր լուրերը – Page 3644 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Վարչապետը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

16:50 22.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Իրանի արտգործնախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախարար, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում։ Նախ ուզում եմ և՛ ձեզ, և՛ մեզ շնորհավորել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով և ուրախ եմ նաև, որ […]

̰
Ռուսաստանի հարևանները չպետք է միանան թշնամական դաշինքներին. Մեդվեդև

16:42 22.10.2022

Ցանկացած «արդյունք» ընդունելի է Ռուսաստանի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում երկրի հիմնարար շահերին՝ որպես Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ պետության, քանի դեռ հարևան երկրները չեն մտնում թշնամական տրամադրված ռազմական բլոկներ՝ իր դեմ ուղղված միջուկային ուժերով` ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իր Telegram ալիքում Մեդվեդևը խոսել է միջազգային իրավիճակի մասին։ […]

̰
Սերգեյ Սարգսյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, Կնյազ Իբոյանը պարտվեց. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:31 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 10:3 հաշվով առավելության հասավ հունգարացի Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ, 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը՝ 3:11 հաշվով պարտվելով […]

̰
Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ

16:16 22.10.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ: «Փարիզում ընթրեցի ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ։ Մասնակցում էին Անահիտ Տոնապետյանը՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության դասախոս, Քլեր Մուրադյանը՝ քաղաքագետ, պատմաբան, Մարինա Դեդեյանը՝ գրող, լրագրող, Կորին Զարզավանջյանը՝ արվեստագետ, դերասանուհի և Նադիա Գործունյանը, […]

̰
Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:05 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթները 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 11-0 հաշվով առավելության հասնելով պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, աշխարհի Մ23 չեմպիոնը որակավորման […]

̰
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը ևս բաց է

16:00 22.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

15:56 22.10.2022

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին: Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» 720 հազար ֆունտ ստերլինգով կտուգանի Կրիշտիանու Ռոնալդուին

15:45 22.10.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Կրիշտիանու Ռոնալդուին կտուգանի 720 հազար ֆունտ ստերլինգով, հաղորդում է TalkSport-ը։ Այս գումարը պորտուգալացու 2 շաբաթվա աշխատավարձն է: Պատճառը նրա սկանդալային վարքն է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման վերջնամասում։ Պահեստայինների կազմում մնացած Ռոնալդուն հեռացել էր հանդիպման ավարտից շուտ՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, երբ դեռ 2 փոփոխության հնարավորություն ուներ հոլանդացի մարզիչ Էրիկ […]

̰
Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը

15:39 22.10.2022

Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի […]

̰
Հայ ծանրորդուհիները փայլեցին. ոսկի և արծաթ Եվրոպայի առաջնությունից

15:30 22.10.2022

Ալբանական Դուրեսում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարիքայինների Եվրոպայի առաջնությունը: Այսօր առաջինը մրցահարթակ դուրս եկան մեր աղջիկները՝ Մ20-ի 81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը և գյումրեցի Էմմա Պողոսյանը: Նրանք երկուսն էլ նախնական պատվիրել էին 210 կգ, ինչը ամենաբարձր կիլոգրամներն է այս քաշային կարգում: Ըստ էության՝ պայքարն ընթանացավ մեր երկու մարզուհիների միջև: Երբ […]

̰
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ

15:23 22.10.2022

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Առաջին անգամն է, որ այս պաշտոնը կին է զբաղեցնում: Ես ակնկալում եմ կառուցողական համագործակցություն նոր կառավարության հետ այն մարտահրավերների ֆոնին, […]

̰
Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք

15:16 22.10.2022

Ընթացիկ տարում Շենգավիթ վարչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից: Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ: Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ: […]

̰
Պատմական ոսկու սպասումով. հրապարակվել է Անի Հովսեփյանի՝ կիսաեզրափակիչ մենամարտում տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

15:11 22.10.2022

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութը, որում Անի Հովսեփյանը փայլուն հաղթանակ է տանում և դուրս գալիս բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այսպիսով` Հայաստանն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ եզրափակչի մասնակից ունի: Հիշեցնենք` կիսաեզրափակչում Անին 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: Մի դրվագում էլ Անին նոկդաունի էր ենթարկել մրցակցին: Քառորդ եզրափակչում Անին տեխնիկական […]

̰
SHANTNEWS

15:00 22.10.2022

̰
Կոստա Ռիկայի ափերի մոտ կորել է կապը ինքնաթիռի հետ, որի մեջ գերմանացի միլիոնատեր է եղել

14:51 22.10.2022

Կոստա Ռիկայի ափերի մոտ կապը կորել է մասնավոր ինքնաթիռի հետ, որում եղել է գերմանացի միլիոնատեր Ռայներ Շալլերը և ևս 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ թեթև շարժիչով ինքնաթիռը Մեքսիկայից թռչում էր Կոստա Ռիկայի նահանգներից մեկը՝ Լիմոն։ Հաղորդակցությունն ընդհատվել է երեկ երեկոյան՝ […]

̰
ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի հետ բախման վտանգավոր գծին` հայտարարել են ԱԳՆ-ում

14:42 22.10.2022

Կիևի ռեժիմի մեջ զենք մտցնելով՝ ՆԱՏՕ-ի երկրները մոտենում են Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին` ասել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։ «ՆԱՏՕ-ի երկրները գերադասում են համեստորեն լռել ուկրաինական ճգնաժամին իրենց մասնակցության մասին, սակայն չի կարելի թաքցնել ճշմարտությունը. նրանք, կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել […]

̰
Արսեն Հարությունյանը ևս մեկնարկում է վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:30 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջող մեկնարկեց նաև 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, աշխարհի Մ23 չեմպիոնը որակավորման փուլում ուժերը չափեց Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ: Արսենը ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ 10-0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

14:20 22.10.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը: Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և […]

̰
Արման Ավագյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:14 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կոուգիոմցիդիսի հետ: Հիշեցնենք, որ Արման Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-7 հաշվով պարտվել վրացի Վլադիմերի Գամկրելիձեին, որը նվաճել էր եզրափակչի ուղեգիր ու հայ ըմբիշին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու […]

̰
Լրատվամիջոցները հայտնել են ամբողջ Ուկրաինայում օդային տագնապի մասին

14:03 22.10.2022

Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հայտնում է ուկրաինական Pyaty հեռուստաալիքը։ «Օդային տագնապ է ամբողջ Ուկրաինայում»,- ասվում է «Հինգերորդ» Telegram ալիքում։ Հաղորդվել է Խմելնիցկիի, Վոլինի, Կիրովոգրադի և Օդեսայի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վնասման մասին։ Մարզկենտրոններում և մարզերի այլ քաղաքներում հոսանքազրկումներ են եղել:  

̰
Հրայր Ալիխանյանը և Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

13:55 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել ազատ ոճային ևս 4 հայ ըմբիշ: Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչի ուղեգիրը վիճարկել է բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում և ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարել 12-1 հաշվով: 86 կգ քաշային կարգում հանդես […]

̰
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

13:51 22.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են Գետազատում կատարված բնակարանային գողությունը

13:49 22.10.2022

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում […]

̰
Բորիս Ջոնսոնը պատրաստ է կրկին պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար

13:38 22.10.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։ «Պահպանողական» կուսակցության պատգամավոր Ջեյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար […]

̰
Լևոն Արոնյանը հայր է դարձել

13:21 22.10.2022

Գրոսմայստեր, ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հայր է դարձել: Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը: Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը ընտրյալի հետ տեղափոխվեց ԱՄՆ` բնակության: Այս ընթացքում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը պարբերաբար այցելում է Հայաստան, թիմի հետ մարզումներ անցկացնում: Օգոստոսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային […]

̰
Մեծամորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

13:16 22.10.2022

Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն էին իրականացնում Մեծամոր քաղաքում: Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, […]

̰
Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարերում

13:07 22.10.2022

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատային փառատոնում կայացավ կայծակնային շախմատի 4-րդ մրցաշարը: Նախորդ երկու մրցաշարերի հաղթող Կարեն Գրիգորյանն այս անգամ 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, Նիդերլանդների ներկայացուցիչ Ջորդեն վան Ֆորեստին, որի հետ 8-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել: Գրիգորյանը տարավ 6 հաղթանակ, 2 պարտիա […]

̰
Նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների

13:00 22.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև […]

̰
Հնարավոր է ազատվել երեխաների մոտ առաջին տիպի  շաքարախտից. Ինչի՞ են ընդունակ աղիքային բակտերիաները. գիտնականներ

12:51 22.10.2022

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ աղիքային բակտերիաների արտադրած սպիտակուցը պատասխանատու է ինսուլին սինթեզող բջիջների աշխատանքի համար։ Դրա պակասը կարող է հանգեցնել շաքարախտի: Այն մասին, թե վերջերս գիտնականները միկրոֆլորայի ինչ գործառույթներ են հայտնաբերել,ներկայացնում է ՌԻԱ Նովոստիին։ Աղիքների միկրոբիոմի դերն այնքան կարևոր է, որ նույնիսկ առաջարկվել է ճանաչել այն որպես անկախ օրգան: Գիտնականները հաշվարկել են, որ աղիքները […]

̰
Աննա Հակոբյանը  հանդիպել է Բրիջիտ Մակրոնի հետ

12:47 22.10.2022

«Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան […]

̰
BACK_TO_TOP