17:00 09.03.2025
Ֆրանսիան մտադիր է 2025 թվականին Ուկրաինա ուղարկել 195 միլիոն եվրոյի սպառազինություն՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմամբ։ Այս մասին կիրակնօրյա La Tribune Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այս տարի, օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, մենք 195 միլիոն եվրո կտրամադրենք Կիևին։ Ռազմական օգնության փաթեթը կներառի 155 մմ արկեր […]
16:48 09.03.2025
Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
16:40 09.03.2025
Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը բավարար չի լինի, որպեսզի ԱՄՆ-ն վերսկսի Կիևին ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ նրանց՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հասկացրել է, որ գործարքից բացի, անհրաժեշտ է, որ Վլադիմիր Զելենսկին փոխի իր վերաբերմունքը խաղաղ բանակցությունների նկատմամբ և պատրաստակամություն ցուցաբերի գնալ զիջումների, […]
16:20 09.03.2025
Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը, որը հաստատվել է ԵՄ գագաթնաժողովում համայնքի բոլոր երկրների կողմից, բացառությամբ Հունգարիայի, իրավական ուժ չունի, քանի որ նման փաստաթղթերը պետք է ընդունվեն միայն կոնսենսուսով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Կոսուտ ռադիոկայանի կիրակնօրյա հաղորդման ժամանակ։ «Ուկրաինային աջակցող այս քաղաքական հայտարարությունը իրավական տեսանկյունից որևէ նշանակություն չունի: […]
16:00 09.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում գալա միջոցառում է»։
15:50 09.03.2025
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացառել է Գերմանիայի սեփական միջուկային զենք ունենալու տարբերակը, սակայն ասել է, որ մտադիր է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Եվրոպան իրենց միջուկային ուժերի միջոցով պաշտպանելու հարցը։ «Միջուկային զենքի փոխանակումն այն թեման է, որը մենք պետք է քննարկենք»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ […]
15:30 09.03.2025
Ուկրաինայի իշխանությունները բացել են պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը։ «Պետությանը պատկանող ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը բաց է: Կառավարությունը հավանություն է տվել բանաձևին, որը կարգավորում է ուկրաինական զենքի նախագծային փաստաթղթերը տարբեր բիզնես սուբյեկտներին փոխանցելու կանոնները՝ արտադրությունը մեծացնելու նպատակով», – գրել է նա Telegram-ի ալիքում: Նախարարի խոսքով, եթե […]
15:10 09.03.2025
Համայնքապետը՝ հյուսիսից. Ջեմմա Հարությունյան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։
14:50 09.03.2025
Մեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կիբերանվտանգության աջակցությունը: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը։ «Մենք շարունակում ենք զենք մատակարարել Ուկրաինային և տրամադրել հետախուզական աջակցություն և օգնություն կիբերճակատում», – ասել է նա։ Մաքֆադենը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին […]
14:29 09.03.2025
Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի, որոնք ենթակա են Սիրիայի նոր իշխանություններին, և երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Էլ-Կադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։
14:08 09.03.2025
Սիրիայի անցումային կառավարության կրթության նախարարությունը կարգադրել է մինչեւ մարտի 11-ը դադարեցնել Լաթաքիա եւ Տարտուս նահանգների դպրոցների դասերը՝ զինված բախումների պատճառով։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Նազիր ալ Քադրին։ «Տարտուս և Լաթաքիա նահանգներում անվտանգության անկայուն իրավիճակի պատճառով մենք հանձնարարել ենք այդ նահանգների կրթության վարչություններին դադարեցնել դասերը դպրոցներում կիրակի և երկուշաբթի օրերին», – մեջբերում է սիրիական […]
13:48 09.03.2025
Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտվի, եթե ԱՄՆ-ը որոշի պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի օլիգարխների դեմ։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE)։ «Սանկցիաներ կիրառեք ուկրաինացի 10 լավագույն օլիգարխների նկատմամբ, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր կալվածքներ ունեն Մոնակոյում, և այս հակամարտությունը անմիջապես կավարտվի»,-գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
13:28 09.03.2025
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կոչ է արել անհապաղ դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։ «Պատերազմը պետք է անհապաղ ավարտվի»,-գրել է նա Facebook-ում։ Տիմոշենկոյի հայտարարության պատճառը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալի խոսքերն են՝ ի պաշտպանություն Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակման։ Նրա խոսքով՝ եթե զինված հակամարտությունն […]
13:09 09.03.2025
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Այդ նպատակով աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:50 09.03.2025
Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ կարիք ունեն: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամբ՝ պաղեստինյան անկլավում 2,3 միլիոն մարդ բախվում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի, քանի որ Իսրայելի իշխանությունները արգելափակում են մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները տարածաշրջան։ Վերջին յոթ օրվա ընթացքում […]
12:30 09.03.2025
Կանանց միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին, տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, որոնք հանձնառու են առաջ մղելու կանանց իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունը։ Հանդիպման մասնակիցները […]
12:15 09.03.2025
Մարտի 8-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ […]
12:10 09.03.2025
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ մարտի 9-ին, ժամը` 18:00-20:00 «Խաչ» սգո սրահում(Երևան-Էջմիածին մայրուղի 6/2): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ մարտի 10-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր […]
11:50 09.03.2025
Գազայի հատվածում վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով առնվազն վեց պաղեստինցի է զոհվել, ևս ութը վիրավորվել են: Այս տվյալները ներկայացնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 48.453-ի, ևս 111.860 մարդ վիրավորվել է, Գազայի հատվածում վեց մահացած մարդ է տեղափոխվել փլատակներից»,-ասվում […]
11:30 09.03.2025
Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հաստատություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում, որը 40 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը և 7 տարվա այցելությունների վիճակագրության մեջ ամենաբարձր է:
11:15 09.03.2025
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և […]
11:05 09.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Հեծանվային սեզոնը բացեցինք»:
10:55 09.03.2025
Մարտի 9-ին, ժամը 08:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և […]
10:22 09.03.2025
Մարտի 8-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ […]
10:05 09.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:33 09.03.2025
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները: ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Աղջիկների […]
00:21 09.03.2025
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 14-ամյա դեռահասը կրակ է բացել ոստիկանների վրա, հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Նյուարկ քաղաքում։ Հրաձգության հետևանքով մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: «14-ամյա կասկածյալը ստացել է հրազենային վնասվածք»,- ասել է տեղի դատախազ Թեոդոր Սթիվենսը։ Նա նշել է, որ դեռահասին մեղադրանք է առաջադրվել. Ոստիկանությունը սպասում է […]
00:13 09.03.2025
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ մարտի 8-ին, չի կայանա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ հանդիպման հետաձգման պատճառը կարող է լինել «Բարսելոնայի» բժշկական շտաբի անդամներից մեկի մահը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները, ովքեր ցնցված էին կատարվածից, իրենք են խնդրել հետաձգել խաղը, որը պետք է […]
23:59 08.03.2025
Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ մանգոյի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ինսուլինի մակարդակը և բարձրացնել օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ ավելորդ քաշով և քրոնիկ բորբոքվածություն ունեցող մարդկանց մոտ: Այս բացահայտումներն ընդգծում են սննդակարգի պարզ փոփոխությունների կարևորությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու և սրտի առողջությունը բարելավելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Հետազոտությանը […]