Բոլոր լուրերը – Page 533 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.72 oC

Բոլոր լուրերը

Լավրովը բանակցություններ կվարի Սերբիայի արտգործնախարարի հետ

13:40 14.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին բանակցություններ կվարի Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 17-ին բանակցություններ կկայանան ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա գործընկերոջ՝ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջև»,- ասել է դիվանագետը։ Նախատեսվում է մտքերի փոխանակում ռուս-սերբական բազմակողմ հարաբերությունների, փոխգործակցության, Կոսովոյի և ընդհանրապես Բալկանների […]

̰
Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է

13:23 14.02.2025

Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն։ Պարզվել է, որ ժամը 15.30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի: Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում […]

̰
Վարչապետ Փաշինյանը Մյունխենում մասնակցել է «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով կլոր սեղանին

13:10 14.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին: Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով: […]

̰
Տղան պատմել է զգացողությունները, երբ սապատավոր կետը կուլ է տվել իրեն

13:04 14.02.2025

Սապատավոր կետը փորձել է կուլ տալ փչովի նավակով լողացող չիլիացուն, հայտնում է Associated Press-ը (AP): 24-ամյա Ադրիան Սիմանկասը փետրվարի 8-ին հոր հետ նավով զբոսնում էր Մագելանի նեղուցում՝ Պատագոնիա շրջանի մոտ: Ինչ-որ պահի ջրից դուրս է եկել սապատավոր կետը, որը մի քանի վայրկյան կուլ է տվել տղամարդուն, ապա թքել է նրան: Սիմանկասը պատմել է, որ հայտնվել […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 13-14-ը

12:54 14.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 43, թմրանյութի հայտնաբերման՝ 23, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ […]

̰
Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 14.02.2025

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում […]

̰
Մոսկվայում կայացել է Հայաստանի ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

12:45 14.02.2025

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին:«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ,  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը […]

̰
Կիևը հայտարարել է, որ չի հրաժարվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից

12:37 14.02.2025

Ուկրաինան չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր կուրսից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ ես կարևոր զրույց ունեցա Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Ուկրաինան չի հրաժարվում իր ռազմավարական կուրսից. մենք մեր ապագան տեսնում ենք ՆԱՏՕ-ում»,- գրել է նա Facebook-ում:  

̰
Վթարային ջրանջատում՝ Մարալիկ քաղաքում

12:28 14.02.2025

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 14-ին՝ ժամը 12:15-16:00-ը, կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
SHANTNEWS

12:00 14.02.2025

̰
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ

12:00 14.02.2025

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարեւորել է երկու երկների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը: Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել […]

̰
Թրամփը Զելենսկուն տվել է իր հեռախոսահամարը և ասել, որ ուղիղ կարող է զանգել իրեն․ Axios

11:54 14.02.2025

Փետրվարի 12-ին իրենց զրույցի վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն փոխանցել է իր հեռախոսահամարը և ասել, որ նա ուղիղ կարող է զանգահարել իրեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը ՝ վկայակոչելով աղբյուրները։ Պորտալի զրուցակիցները պնդում են, որ ի պատասխան Թրամփի առաջարկի՝ Զելենսկին խոստացել է Ամերիկայի նախագահին տալ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի չեմպիոնական գոտին։ […]

̰
Դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի

11:35 14.02.2025

ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաների` լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկվելու պահանջարկով: 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային […]

̰
Պենտագոն. Թրամփը կորոշի միջուկային զենքը Կիև փոխանցել-չփոխանցելու հարցը

11:27 14.02.2025

ԱՄՆ-ի կողմից Կիևին միջուկային զենք կփոխանցվի, թե ոչ, կախված է նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ես այստեղ չեմ, որ որևէ բան հայտարարեմ կամ չհայտարարեմ, դա իմ գործը չէ, դա նախագահի գործն է, նա առաջնորդ է, նա բանակցող ու գործարք կնքող վարպետ է»,- ասել է […]

̰
Ավտոբուսների 2 վարորդ բռնության է ենթարկվել․ քաղաքապետի մամուլի քարտուղար

11:06 14.02.2025

97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը […]

̰
Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին փետրվարի 16-ին

10:54 14.02.2025

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շուտով կմեկնարկի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում: Առաջին երկու հանդիպումները մեր ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին: Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ալինա Պողոսյան – «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան) Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ) Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ» Պաշտպաններ Նատաշա Ժամգոչյան – «Լավալ» (Կանադա) Սվետլանա Ղարագյոզյան – «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Լիանա Ղազարյան – «Ռոստով» (Ռուսաստան) Միլանա Վարդանյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Նատալիա […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել ԵՄ փորձագիտական առաքելության հետ հանդիպում

10:47 14.02.2025

Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությանը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման նպատակով: Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը: ԵՄ գործընկերներին ներկայացվել են մաքսային վարչարարության ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղությունները, վերջին տարիներին […]

̰
144 գիտական խմբեր կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր. մրցույթի ամփոփում

10:39 14.02.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող 144 գիտական խմբեր օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ կիրականացնեն 36 ամիս տևողությամբ նախագծեր։ Հիշեցնենք, որ նշված մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի […]

̰
Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:26 14.02.2025

Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS )։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հինգշաբթի ժամը 23:59-ին, Կոդիակ կղզու Ախիոկ քաղաքից մոտավորապես 154 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է մոտավորապես 9,1 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին

10:13 14.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Հնդկաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու իր մտադրության մասին

10:00 14.02.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ Հնդկաստանը և Միացյալ Նահանգները միասին կաշխատեն անօրինական միգրացիայի դեմ պայքարելու և մարդկանց թրաֆիքինգի վերացման համար։ «Նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են այլ երկրներում, օրինական իրավունք չունեն դա անելու: Ինչ վերաբերում է Հնդկաստանին և ԱՄՆ-ին, մենք միշտ ասել ենք, որ նրանք, ովքեր իսկապես Հնդկաստանի քաղաքացիներ են, և անօրինական բնակվում […]

̰
Թրամփը հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում հայտարարել է Ուկրաինայի հարցով շփումների մասին

09:53 14.02.2025

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ շփումներ տեղի կունենան նաև հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից առաջ։ «Վաղը հանդիպում է լինելու Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ հանդիպում է լինելու Սաուդյան Արաբիայում՝ այս անգամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – ասել է պետության ղեկավարը։ Նա […]

̰
Մոդին Թրամփին հրավիրել է այցելել Հնդկաստան

09:45 14.02.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել իր երկիր։ «Հնդկաստանի ժողովուրդը, նույնիսկ այսօր, հիշում է ձեր այցը 2020 թվականին և հույս ունի կրկին տեսնել ձեզ։ Հնդկաստանի 1,4 միլիարդ քաղաքացիների անունից հրավիրում եմ ձեզ գալ հանրապետություն»,- ասել է Մոդին՝ դիմելով Թրամփին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը որպես նախագահ այցելել է Հնդկաստան 2020 […]

̰
Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել առճակատումից

09:35 14.02.2025

Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել առճակատումից և կտրականապես մերժում է ԱՄՆ Զինված ուժերի հարավային հրամանատարության ղեկավար, ծովակալ Ալվին Հալսիի մեղադրանքները Բոլիվարյան Հանրապետության հասցեին։ Այս մասին ասվում է Վենեսուելայի արտգործնախարար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում հրապարակված կառավարության հաղորդագրության մեջ։ «Բոլիվարիայի կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը, բազմակենտրոն, բազմաբևեռ աշխարհին և կոչ է անում […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

09:25 14.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգաարդի հետ, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Ստեներգարդը վերահաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ տալու և արդար և կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Նրանք պայմանավորվել են նաև խորացնել տնտեսական […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:13 14.02.2025

Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Al Jazeera․ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Արևմտյան ափին գտնվող փախստականների ճամբարին

09:03 14.02.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Արևմտյան ափում գտնվող փախստականների ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամբ՝ իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարքերը մի քանի ռումբ են նետել Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին փախստականների ճամբարում գտնվող պաղեստինցիների տների վրա։ Զոհերի թվի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։ Նշվում է, որ իսրայելցի զինվորականների դեմ […]

̰
Լիբանանի նախկին վարչապետը կհայտարարի 2026 թվականի համընդհանուր ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին

08:53 14.02.2025

Լիբանանի «Ալ-Մուսթաքբալ» շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Սաադ Հարիրին ուրբաթ օրը Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքում կհայտարարի գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո քաղաքական գործունեության վերադառնալու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է սուննի պատգամավորների «Աթ-Թաջամու» խմբակցության աղբյուրը։ «Հարիրին դա կասի իր կողմնակիցների առջեւ, ովքեր հավաքվելու են Բեյրութի կենտրոնում գտնվող «Մուհամեդ Ամին» մզկիթում զանգվածային ցույցի ժամանակ»,- ասել […]

̰
Մոդին ասել է, որ Հնդկաստանը կհյուրընկալի QUAD գագաթնաժողովը 2025 թվականին

08:45 14.02.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ Հնդկաստանը հյուրընկալելու է Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) գագաթնաժողովը 2025 թվականին և միասին աշխատելու է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության համար: «Հնդկաստան-ԱՄՆ գործընկերությունը ամրապնդում է ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները: Մենք միասին կաշխատենք հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում պահպանելու համար: QUAD-ը կարևոր դեր կխաղա այս հարցում»,-ասել է նա ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Թրամփը հաստատել է ՌԴ-ի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման հարցը քննարկելու մտադրությունը

08:35 14.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր մտադրությունը խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման հնարավորության շուրջ։ Այս մասին նա հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Սպիտակ տանը բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում նա արդեն երկխոսություն է վարել այլ երկրների հետ զինաթափման շուրջ։ «Բայց […]

̰
BACK_TO_TOP