23:30 11.02.2025
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
23:16 11.02.2025
Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել […]
22:54 11.02.2025
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները: Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում […]
22:38 11.02.2025
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, […]
22:25 11.02.2025
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը: Իքսի իր միկրոբլոգում նա Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության […]
22:12 11.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների […]
21:41 11.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […]
21:25 11.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […]
21:13 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […]
21:00 11.02.2025
Ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։ Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ […]
20:55 11.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […]
20:50 11.02.2025
ԱՄՆ Լուիզիանա նահանգը վերադառնում է մահապատժին 15 տարվա ընդմիջումից հետո՝ այժմ թույլ տալով այն իրականացնել ազոտով, չնայած այս մեթոդի քննադատությանը, երեքշաբթի ասել է հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրին։ «Լուիզիանայի հանրային անվտանգության և ուղղումների վարչությունը լրացրել և ներդրել է թարմացված արձանագրություն, որը թույլ է տալիս մահապատժի ենթարկել մահապատժի ենթարկված անձանց: Կատարման այս արձանագրությունը ներառում է ազոտային հիպոքսիայի […]
20:40 11.02.2025
ԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […]
20:32 11.02.2025
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […]
20:26 11.02.2025
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […]
20:20 11.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […]
20:10 11.02.2025
Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։
20:05 11.02.2025
«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է:
19:50 11.02.2025
Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է փետրվարի 27-ին, Պաղեստինի հարցով արտակարգ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտնել է հատուկ մամուլի հաղորդագրությամբ։ «Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին Պաղեստինի հարցը քննարկել է ԻՀԿ երկրների իր գործընկերների հետ. վերջին մի քանի օրվա ընթացքում նա բանակցություններ […]
19:40 11.02.2025
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կրկին մերժել է թուրքական «Բեշիկթաշի» առաջարկը, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Նա կենտրոնացած է կատալոնական ակումբում իր ելույթներին: Ֆատին չի ծրագրում հեռանալ թիմից: Ֆատին 2024/25 մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման: Նա վերջին անգամ խաղաժամանակ ստացել է «Բարբաստրոյի» դեմ (4-0) Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպմանը՝ […]
19:35 11.02.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պատրաստ են վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե վերջինս նորից սկսի մարտերը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ապստամբների առաջնորդ Աբդել Մալիք ալ Հութին։ «Մեր մատը դրած է ձգանի վրա և պատրաստ ենք անհապաղ ուղղել այն իսրայելական թշնամու դեմ, եթե վերջինս վերսկսի ագրեսիան Գազայի հատվածի դեմ»,-ասել է «Անսար Ալլահ»-ի առաջնորդը, […]
19:28 11.02.2025
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի աշնանը՝ չնայած Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի՝ դրանք հետաձգելու մասին կոչին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում Վրաստանի կառավարությանը համապատասխանել եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում։ Բյուրոն կոչ […]
19:18 11.02.2025
Opta վիճակագրական ծառայությունը գնահատել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտներին: Ամենաբարձր շանսերն ունի «Լիվերպուլը»: Այս ակումբի հաջողության հավանականությունը գնահատվում է 24.6%: Այս թիմին հաջորդում է «Արսենալը», որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 16.6%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի հաղթանակի շանսերը 14.5% են գնահատվում:
19:08 11.02.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել International Hospitals Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի և նույն ընկերության խորհրդական, Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Լեո Դոքերթինի հետ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց […]
19:00 11.02.2025
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղաների Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էր 29 ծանրորդ։ Առաջնությունից ազատված էին աշխարհի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը (109 կգ)։ Ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության մրցանակակիրները. 55 կգ (մեկ մասնակից)` 1. Վոլոդյա Սարգսյան` երկամարտի 120 կգ, 61 կգ` 1. […]
18:55 11.02.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի, Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում: