23:02 12.02.2025
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը:
22:47 12.02.2025
Բրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […]
22:34 12.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […]
22:22 12.02.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […]
22:12 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:49 12.02.2025
«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ ծնողները ցավագին են ընդունում իր հասցեին հնչեցրած քննադատությունը։ «Ես վաղուց դադարել եմ իմ մասին որևէ բան կարդալ, բայց ընդհանուր առմամբ դեռ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Ծնողներիս համար է դժվար. երբ մայրս ինչ-որ բան է տեսնում իմ մասին, բարկանում է: Սա է ֆուտբոլը, դա նորմալ է: Բայց երբեմն […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
21:23 12.02.2025
Կայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։ Քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։
21:15 12.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […]
21:03 12.02.2025
Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող […]
20:46 12.02.2025
ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր»:
20:39 12.02.2025
ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից: Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Այժմ ամենակարևոր բանը հետևյան է, որ այս ընթացքում մեր ապրածը կարողանանք դարձնել քաղաքական կապիտալ և քաղաքական ժառանգություն, որը կծառայի ապագայի կառուցմանը»:
20:31 12.02.2025
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև […]
20:20 12.02.2025
UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն խոսել է իր ամենաուժեղ մրցակցի մասին: «Իմ մրցակիցներից ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր: 2014 թվականին նա ինձ սարսափելի ուժեղ հարված հասցրեց, բայց դրանից հետո երկու անգամ ծեծել եմ նրան»,- ամերիկացու խոսքերը մեջբերում է Front Office Sports-ը: Պորյեն ու Մաքգրեգորը հանդիպել են 3 անգամ: 2014-ին հաղթել է իռլանդացին, հետո՝ 2021-ին կայացած երկու […]
20:12 12.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքեր, Վրացյան փ. 73 շենք, Սարի Թաղ 3-8 փողոցներ մասնակի, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11, փողոցների առանձնատներ և հարակից […]
19:55 12.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին: Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել […]
19:46 12.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […]
19:36 12.02.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, […]
19:25 12.02.2025
Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։
19:19 12.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին: «Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի […]
19:12 12.02.2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։ Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր […]
19:03 12.02.2025
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Բայրամյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կմասնակցի մեծ մրցաշարի։ «Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ […]
18:55 12.02.2025
Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ «Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա […]
18:49 12.02.2025
Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից […]
18:44 12.02.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին: «Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մի քանի օրից։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։ Հուսով […]