16:44 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն […]
16:40 08.02.2025
Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս […]
16:12 08.02.2025
Ծագումով ռումինացի տղամարդը ուրբաթ օրը Վատիկանում բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալ: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալները և հանում խորանի սպիտակ սփռոցը։ Նա ձերբակալվել է:
16:00 08.02.2025
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը: Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, […]
15:50 08.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «սարսափելի» է անվանել պատանդների վիճակը, ովքեր շաբաթ օրը ազատ են արձակվել Գազայի հատվածում շուրջ 500 օր գերությունից հետո։ «Այսօր մեր տեսած սարսափելի կադրերը անպատասխան չենք թողնի. Կառավարությունը անվտանգության բոլոր ուժերի հետ կուղեկցի նրանց և նրանց ընտանիքներին։ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է բոլոր պատանդների և անհայտ կորածների վերադարձին»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության […]
15:38 08.02.2025
Մեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:22 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […]
15:10 08.02.2025
Թուրքիայի զինված ուժերը հերթական գործողությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ չեզոքացնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 գրոհայինի, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում հայտնաբերված 13 ահաբեկչի են վնասազերծել: Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը նույն վճռականությամբ և նվիրվածությամբ, առանց փոխզիջումների, ինչպես եղել է մինչ այժմ»,- […]
14:55 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […]
14:46 08.02.2025
Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացների համատեքստում առավել ակտիվ սկսեցին քննարկվել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տարբեր փուլերը՝ հաճախ շահարկումների տեղիք տալով քաղաքական տարբեր շրջանակներում: Վերջին օրերին ամենից շատ քննարկվեց տարածքների փոխանակման, այսպես ասած, Մեղրիի տարբերակը։ Բանակցությունների օրակարգում այդ քննարկումը գործնական սակարկությո՞ւն էր, թե՞ դիվանագիտական, քաղաքական հաշվարկ։ Այս ու այլ թեմաներ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Ազգային անվտանգություն» […]
14:41 08.02.2025
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […]
14:28 08.02.2025
Այսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան:
14:16 08.02.2025
Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի զբոսաշրջության աճին: Այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին: Նա նաև անդրադարձել է դեսպանատներում առաջացող խնդիրներին, վիզաների տրամադրման ձգձգմանն ու հերթերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:06 08.02.2025
Գազայի հատվածում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր Խաչին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երեք պատանդները հանձնվել են կոմիտեի ներկայացուցիչներին և ուղարկվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:52 08.02.2025
Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
13:35 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […]
13:27 08.02.2025
Տարբեր ուղղություններով խորհրդարանական դիվանագիտության ընդլայնումն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուշադրության առանցքում է: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը նախ պաշտոնական այցով եղել է Լյուքսեմբուրգում, ապա` աշխատանքային այցով Բելգիայում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:
13:16 08.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն […]
13:07 08.02.2025
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Տավուշի […]
13:00 08.02.2025
Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]
12:48 08.02.2025
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
12:34 08.02.2025
Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ կան տուժածներ Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի […]
12:24 08.02.2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ […]
12:11 08.02.2025
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է մնացել ավելի քան 12 հազար դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսրայելը խոչընդոտում է ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված՝ փլատակների մաքրման համար։ Այս հանգամանքը անհնարին է դարձնում նաև փլատակներում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդների աճյունները տեղափոխելը»,-հայտնում է հեռուստաալիքը։
11:58 08.02.2025
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է […]
11:35 08.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ հւյս ունի՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջ են։ Միաժամանակ նշել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։ Այս մասին հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։ «Մենք հուսով ենք, որ այս խոսքերը լուրջ չեն: Մենք երկար […]