Բոլոր լուրերը – Page 648 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ

16:21 06.02.2025

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող […]

̰
Հնդկաստանում կործանվել է ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը

16:17 06.02.2025

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 օդանավը կործանվել է Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուները հաջողությամբ դուրս են նետվել, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը: «Հնդկական ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Շիվպուրիի մոտակայքում՝ սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ համակարգի անսարքության հետևանքով: Երկու օդաչուները փրկվել են»,- ասվում է հաղորդագրությունում: Հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի […]

̰
Տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում

16:12 06.02.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժամոբը, Հայաստանի արհեստակցական միությունների […]

̰
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները

16:06 06.02.2025

Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները: Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը: Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել […]

̰
Բաքուն ԱՄՆ-ին ծանուցել է Ադրբեջանում USAID-ի գործունեության դադարեցման մասին

16:00 06.02.2025

Բաքուն Վաշինգտոնին ծանուցում է ուղարկել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին փետրվարի 6-ին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրավական հիմք չունի իր գործունեությունը շարունակելու Ադրբեջանում։

̰
Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը

15:52 06.02.2025

Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը: «Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ: Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար […]

̰
Իջևանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

15:45 06.02.2025

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

̰
ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

15:36 06.02.2025

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ […]

̰
Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

15:25 06.02.2025

Փետրվարի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք: Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» […]

̰
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազություն

15:14 06.02.2025

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել […]

̰
SHANTNEWS

15:00 06.02.2025

̰
Կլավարկվեն ուսուցիչներին ուղղված ծրագրերը, կհիմնվեն արդի խոշոր ջերմատներ. գործադիրի որոշումները

14:57 06.02.2025

Ուսուցիչների մասնագիտական գրավչությանն ուղղված ծրագրերում նոր փոփոխություններ կարվեն, արդի տեխնոլոգիաներով խոշոր ջերմատների հիմնման համար կտրամադրվի մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ: Գործադիրի այսօրվա որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

14:48 06.02.2025

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտային օրենսդրական նախագծեր, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր: Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» […]

̰
Փորձագետներն օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը

14:40 06.02.2025

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks»-ի հարցումը, որին մասնակցել են ավելի քան 900 փորձագետներ ամբողջ աշխարհից, օդի աղտոտվածությունը ճանաչեց որպես այս տարվա գլխավոր համաշխարհային ռիսկ: Առաջին անգամ զեկույցը ներառում է աղտոտվածության (ներառյալ օդի աղտոտվածության) մասին առանձին գլուխ՝ ազդարարելով մեր օդը մաքրելու գլոբալ աճող վճռականությունը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ […]

̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

14:34 06.02.2025

Փետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի […]

̰
40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն

14:22 06.02.2025

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ 🔹ընտանեկան նախատրամադրվածություն, 🔹վաղաժամ կամ […]

̰
Ֆրանսիան Ուկրաինա է առաքել առաջին Mirage կործանիչները

14:15 06.02.2025

Ֆրանսիական Mirage առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «2024 թվականի հունիսի 6-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին: Դրանցից առաջինը Ուկրաինա է ժամանել այսօր»,- սոցցանցում գրել է նախարարը։ Ըստ Լեկորնուի՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս սովորել են Ֆրանսիայում դրանք վարելու համար:

̰
Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

14:07 06.02.2025

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և […]

̰
Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

14:00 06.02.2025

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Որոշման նպատակը մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանումն է։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա […]

̰
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում

13:52 06.02.2025

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված: Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում […]

̰
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է

13:45 06.02.2025

Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Հանքավան ընթանալիս, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 58-ամյա Անդրանիկ Մ.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

13:38 06.02.2025

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ «Վաղը մենք, ի դեպ, ՀԱՊԿ-ի հարցերով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ», – ասել է նա Պետդումայի պրոֆիլային  հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

̰
Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

13:33 06.02.2025

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում: Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է:

̰
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

13:23 06.02.2025

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

̰
Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահ

13:17 06.02.2025

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահին քվեարկության երրորդ փուլում, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը (300-ից 180-ը), չորրորդ փուլը կկայանա փետրվարի 12-ին, ասել է խորհրդարանի խոսնակ Նիկիտաս Կակլամանիսը։ «Ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրության համար պահանջվող ձայների մեծամասնությունը՝ ըստ կանոնակարգի: Հանրապետության նախագահի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հինգ օրից, այսինքն՝ […]

̰
Մեկ զոհ, երկու վիրավոր. պատահար Հյուսիս-հարավ ճանապարհին

13:10 06.02.2025

Փետրվարի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը՝ Դավիթ Գ․-ն, մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդն ու 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

̰
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, վաղվանից՝ կրկին կբարձրանա

13:04 06.02.2025

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, […]

̰
ԱՄՆ-ը պետք է քայլ անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ռյաբկով

12:56 06.02.2025

ԱՄՆ-ը պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերված են ԱԳՆ կայքում։ Դիվանագետը նշել է, որ «Մոսկվան ձգտում էր ազնիվ գործընկերության, սակայն Արևմուտքը չարձագանքեց դրան, քանի որ նրա սկզբնական նպատակն էր թուլացնել աշխարհաքաղաքական հակառակորդին»։ «ԱՄՆ վարչակազմի փոփոխության ֆոնին առաջին քայլը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսինքն՝ […]

̰
Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

12:42 06.02.2025

Չորս տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչներ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա դիտարկմամբ՝ միայն 2024 թվականին պետական բյուջեի շրջանակներում գործել է […]

̰
Ռուբեն Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

12:33 06.02.2025

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման […]

̰
BACK_TO_TOP