19:10 19.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի մասնակցությամբ կանցկացվի Օմանում ապրիլի 26-ին։ «Չորեքշաբթի Օմանում փորձագիտական մակարդակով տեխնիկական խորհրդակցություններ կլինեն, իսկ հաջորդ շաբաթ մենք և Ուիթքոֆը կրկին կհանդիպենք՝ քննարկելու փորձագետների աշխատանքի արդյունքները», -ասել է Արաղչին Իրանի պետական հեռարձակմանը տված հարցազրույցում։
19:00 19.04.2025
Առնվազն հարյուր բանտարկյալներ փախել են Չադի կենտրոնական Գուերա նահանգի Մոնգո քաղաքի մերձակայքում գտնվող բանտից, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ «Մոտ հարյուր մարդ փախել է, երեքը սպանվել են, երեքը՝ վիրավորվել»,-շաբաթ օրը գործակալությանը հայտնել է նահանգի գլխավոր քարտուղար Հասան Սուլեյման Ադամը։ Մոնգոյում անանուն վարչական […]
18:50 19.04.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ զինադադարի մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Կրեմլը։ Նախագահը շնորհավորել է զինվորականներին գալիք Սուրբ Զատկի առթիվ. «Ղեկավարվելով հումանիտար նկատառումներով՝ այսօր կիրակիից երկուշաբթի՝ ժամը 18.00-ից մինչև երկուշաբթի կեսգիշեր, ռուսական կողմը հայտարարում է Զատկի զինադադար», – ասել է պետության ղեկավարը։ Նա հրամայել […]
18:41 19.04.2025
Նիգերիայի տնտեսական կենտրոն Լագոսում անավարտ բազմահարկ շենք է փլուզվել։ Ականատեսները հայտնում են մեծ թվով զոհերի մասին, գրում է Vanguard-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Օջոդու շրջանում՝ ապրիլի 19-ի վաղ առավոտյան, փլատակներում մնացել են ինչպես աշխատողները, այնպես էլ պատահական անցորդները։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
18:30 19.04.2025
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում կարողացել են ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այսօր բանակցությունները տևեցին չորս ժամ, և մենք կշարունակենք առաջ շարժվել: Այս անգամ մեզ հաջողվեց ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ»,- ասել է նա […]
18:23 19.04.2025
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները լքել են Օմանի դեսպանի նստավայրը Հռոմում, որտեղ ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Օմանի միջնորդությամբ շաբաթ օրը կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես նշում է իրանական հեռուստատեսությունը, հաջորդ փուլը կկայանա մի քանի օրվա ընթացքում։ Իրանի բանակցային թիմի […]
18:13 19.04.2025
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։ Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում […]
18:08 19.04.2025
Իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները կշարունակվեն Օմանի միջնորդությամբ։ Ավելի վաղ Հռոմում երկրի դեսպանի նստավայրում ավարտվել էր բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Իսլամական Հանրապետության արտաքին […]
17:50 19.04.2025
Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը։ Նրա խոսքով՝ խորհրդակցություններն ավարտվել են «ինչպես նախատեսված էր»։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ երկրորդ փուլը նույնպես անցել է կառուցողական մթնոլորտում, նշել է թղթակիցը։
17:40 19.04.2025
Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Բանակցությունների տեւողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, […]
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […]
17:18 19.04.2025
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […]
17:08 19.04.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […]
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […]
16:47 19.04.2025
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […]
16:39 19.04.2025
Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […]
16:34 19.04.2025
Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։
16:23 19.04.2025
Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […]
16:05 19.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
16:00 19.04.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […]
15:41 19.04.2025
Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […]
15:30 19.04.2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […]
15:22 19.04.2025
Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […]
15:11 19.04.2025
Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […]
14:50 19.04.2025
Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […]