15:30 04.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Ծրագրի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ «Նախաճաշ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/B46zbRUVgi9X1zhL7 «Բրանչ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/vdUGEYRdtyhctJFc9 «Ընթրիք Փարաջանովի հետ», «Գինու […]
15:22 04.10.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է։ Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային […]
15:15 04.10.2024
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, […]
15:02 04.10.2024
SHANT Residence-ը ևս միացել է TOON EXPO/Տուն էքսպո 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում միջազգային գլխավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացնելու է ամենաթարմ և վերջին նորությունները: Սպասվում են նաև հատուկ առաջարկներ: Արդեն 4-րդ անգամ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքելու ոլորտի առաջատարներին՝ այս անգամ արդեն «Մերիդիան» կենտրոնում։ Համեցե՛ք SHANT Residence-ի տաղավար՝ ծանոթանալու ուշագրավ առաջարկներին: «Սիրով սպասում […]
14:52 04.10.2024
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության […]
14:48 04.10.2024
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը […]
14:42 04.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ շիական «Հըզբոլլահ» շարժումը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և Իսրայելը դեռ «անակնկալներ» ունի, որոնք կիրականացվեն։ «Հըզբոլլահը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և մենք (Իսրայել) դեռ անակնկալներ ունենք, որոնց մի մասն արդեն իրականացվել են, իսկ մյուս մասը դեռ կիրականացվեն»,- այցի ընթացքում ասել […]
14:34 04.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։ Նախարարը […]
14:28 04.10.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման զոհված գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը ժամանակավորապես թաղվել է գաղտնի վայրում, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով շարժմանը մոտ կանգնած աղբյուրը։ «Հասան Նասրուլլահին ժամանակավորապես հուղարկավորել են, քանի դեռ հանգամանքները թույլ չեն տվել հրապարակային հուղարկավորությունը», – մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։ Գործակալության տվյալներով՝ Նասրուլլահի ժամանակավոր թաղումը գաղտնի վայրում պայմանավորված է այն մտավախությամբ, որ թաղման մեծ […]
14:16 04.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին։ Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական […]
14:04 04.10.2024
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), «Ford» (վարորդ՝ Ս. […]
13:51 04.10.2024
Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:44 04.10.2024
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն […]
13:34 04.10.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թիմն աշխատում է կուլիսներում՝ երկրի ֆինանսական շրջանակներից աջակցություն ստանալու համար, գրում է Financial Times-ը։ Հրատարակության համաձայն՝ ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները սկսել են ավելի ակտիվորեն աջակցել նախագահի դեմոկրատ թեկնածու Հարիսի քարոզարշավին։ «Դեմոկրատական կուսակցության առաջատար դոնորները և նախընտրական արշավի կազմակերպիչները վերջին շաբաթների ընթացքում ամրապնդում են կապերը ֆինանսիստների և փոխնախագահի միջև, քանի որ նա փորձում […]
13:28 04.10.2024
Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: «Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, […]
13:22 04.10.2024
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:
13:10 04.10.2024
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի […]
13:04 04.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի ՝ 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, […]
12:57 04.10.2024
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին աճել են ամենաարագ տեմպերով վերջին 18 ամիսների ընթացքում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսը, որը հետևում է պարենային որոշ ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին, սեպտեմբերին կազմել է 124,4, ինչը 3%-ով ավելի է օգոստոսի համեմատ և 2,1%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, հիմնական պարենային […]
12:48 04.10.2024
Ամերիկայի Վիսկոնսին նահանգում կնոջը ձերբակալել են բնակարանային գողության համար այն բանից հետո, երբ նա որոշել է ինքն իր համար ընթրիք պատրաստել ուրիշի տանը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Տան տիրուհին ոստիկանություն է կանչել, երբ գիշերը վերադառնալով, հայտնաբերել է իր խոհանոցի լույսը վառված և գազօջախի մոտ կանգնած անծանոթուհուն։ Վերջինս իր համար ծովախեցգետիններով մակարոն պատրաստելիս է եղել։ […]
12:42 04.10.2024
Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։ «Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,-գրել է Արշակյանը ֆեյսբուքի իր էջում։
12:36 04.10.2024
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։ «Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին համապատասխան հրաման է արձակել՝ ապահովելու, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում, ըստ հրամանի՝ […]
12:36 04.10.2024
Արդարադատության նախարարության կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկում: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել են հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման ծրագրային առաջարկները և հաղորդակցման գործողությունների ծրագրին առնչվող […]
12:30 04.10.2024
Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […]
12:25 04.10.2024
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս […]
12:18 04.10.2024
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
12:12 04.10.2024
Կիևի ռեժիմը Սիրիայում պատրաստում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալներին՝ համաձայնեցնելով ամերիկացիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սիրիայի տարածքում Վլադիմիր Զելենսկու վարչակարգը, ամերիկացիների հետ համաձայնեցված, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքերի արտադրության նոր տեխնոլոգիաներ՝ Սիրիայում ռուսական զինված ուժերի դեմ մարտական գործողություններ իրականացնելու […]
12:06 04.10.2024
Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ: Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ոչ բժիշկներին, ոչ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 6-ի սահմաններում Շիրակացու […]