Բոլոր լուրերը – Page 879 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Կներդրվեն բիոմետրիկ անձնագրեր, կփոխհատուցվեն աղետից տուժածները. գործադիրի նոր որոշումները

17:23 03.10.2024

Կփոխհատուցվեն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժածները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելանա 8-ով, բիոմենտրիկ անձնագիրը կապահովի անձի նույնականացման բարձր ստանդարտ, Սյունիքի էկոպարեկների համար ձեռք կբերվի մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա. որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է

17:18 03.10.2024

«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում: Նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ և թարմացվող լաբորատորիա. բուժառուների համար առաջնային բուժսպասարկման կենտրոնները չեն զիջում մասնավոր կլինիկաներին: Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է: 2023 թվականին «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով 4 բուժհաստատությունների հիմնանորոգման համար […]

̰
Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է համարում

17:12 03.10.2024

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

17:06 03.10.2024

Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն: Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, […]

̰
Բրազիլիան եզրափակչում է. Ֆուտզալի ԱԱ

17:00 03.10.2024

Բրազիլիայի հավաքականը դարձել է Ուզբեկստանում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակչում բրազիլացիները 3-2 հաշվով հաղթել են Ուկրաինայի հավաքականին: Բրազիլիայի հավաքականը բոլոր գոլերը խփել է երկրորդ խաղակեսում: Եզրափակիչի մյուս ուղեգիրը այսօր կվիճարկեն Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները: Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 եզրափակչում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն էր […]

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:56 03.10.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը.սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 26-30-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին, հոկտեմբերի 1-ին, Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանում, Նոր Նորքում և […]

̰
Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակը կաջակցի ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ինքնակամ վերադարձել են Ֆրանսիայից և ցանկանում են մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում

16:50 03.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաբրիս Բլանշարին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Ընդգծելով Հայաստանում շուրջ տասը տարվա գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատանքների կարևորությունը քաղաքացիների վերաինտեգրման գործընթացում՝ նախարարի տեղակալը նշել է, որ հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է ամրագրելու երկու […]

̰
Նարիշկինն այցելել է Բաքու

16:42 03.10.2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել երկրի Պետական ​​անվտանգության ծառայության հետ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։ «2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Եվգենիևիչ Նարիշկինը պաշտոնական այցով մեկնել […]

̰
Ռուսաստանն ու Իրանը համատեղ էներգետիկ նախագծեր կմշակեն

16:36 03.10.2024

Ռուսաստանն ու Իրանը համատեղ նախագծեր կմշակեն բոլոր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` մեկնաբանելով Թեհրանում Իրանի ղեկավարության հետ իր բանակցությունները։ Միշուստինը երկուշաբթի այցելել է Իրան և երկրի մայրաքաղաքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ «Մենք պայմանավորվեցինք խորացնել ռուս-իրանական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ հատուկ […]

̰
Ռունին գլխավորում է 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների ցանկը, Ռոնալդուն երկրորդն է

16:29 03.10.2024

Goal.com-ը կազմել է 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուեյն Ռունին: Անգլիացի հարձակվողը ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 253 գոլ է խփել, 139 գոլային փոխանցում կատարել: «Մանչեսթեր Յունայթեդի» 10 լավագույն ֆուտբոլիստները 21-րդ դարում. 1. Ուեյն Ռունի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Նեմանյա Վիդիչ 4. Ռուդ վան Նիստելրոյ 5. Փոլ […]

̰
Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի երկրները կքննարկեն Ռուսաստանին հարվածներ հասցնելու սահմանափակումների վերացման հարցը

16:25 03.10.2024

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի երկրները հոկտեմբերի 12-ին կկենտրոնանան Ռուսաստանի տարածքին հարվածելու համար Կիևի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումների վերացման հարցի վրա։ Այս մասին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Միջոցառման ձայնագրությունը հրապարակել է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, հանդիպում կանցկացնի դաշնակիցների և, իհարկե, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

16:10 03.10.2024

Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։

̰
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում

16:06 03.10.2024

Ինչպես հայտնի է, ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։ Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ: Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝ բողոքարկում են որոշումը, […]

̰
Կառավարության որոշմամբ հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարային հատվածը

16:00 03.10.2024

Կառավարության որոշմամբ խմելու ջրի համակարգեր կկառուցվեն Արդվի և Մղարթ բնակավայրերում, կհիմնանորոգվի Վաղատուր բնակավայրի խմելու ջրի աղբյուրակապը և կկառուցվի 150 մ3 ՕԿՋ-ի և քլորակայանը, հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարային հատվածը։

̰
«Պետությունը կարևորում է գրադարանների դերը հանրային կյանքում». Ալֆրեդ Քոչարյան

15:52 03.10.2024

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որին հաջորդել է «Խիզախ նոր աշխարհ» խորագրով լիագումար նիստը՝ նվիրված գիտելիքի և տեղեկատվության ստեղծման, իրացման, տարածման գործում արհեստական բանականության մարտահրավերներին։ Երկօրյա գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, […]

̰
Վանաձորի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսքի հետևանքով կուտակած գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

15:46 03.10.2024

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի հարկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել […]

̰
Կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը

15:40 03.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հստակեցնել պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը։ Արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել պետական գույքի մասնավորեցման, օտարման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ պետական գույքի մասնավորեցման, օտարման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու […]

̰
Սահմանվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման կարգը

15:30 03.10.2024

Կառավարությունը սահմանել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և […]

̰
«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղը՝ երիտասարդների կարողությունների զարգացման գործիք

15:23 03.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ԵՄ աջակցությամբ տեղի է ունեցել «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-միջոցառումը, որը կազմակերպվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարադության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: «Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ […]

̰
Հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը

15:15 03.10.2024

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս չի մատուցվում: Մի շարք […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

15:07 03.10.2024

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի թիմը, երկրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը, իսկ […]

̰
SHANTNEWS

15:00 03.10.2024

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:52 03.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի ունեցավ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված աշխատանքային քննարկում

14:45 03.10.2024

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի […]

̰
Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

14:39 03.10.2024

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում […]

̰
Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. երկու անձ է կալանավորվել

14:35 03.10.2024

2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

14:28 03.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: «Այսօր հանդիպումներ կունենամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Հոկտեմբերի 4-5-ին կմասնակցեմ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

̰
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները

14:21 03.10.2024

Կառավարության հավանությանն է արժանացել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենքով կենսաթոշակային ֆոնդերի համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են թողնում ֆոնդերի կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, բաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանաչափը (պահպանողական ֆոնդերի համար՝ 25 տոկոս) հնարավորություն չի տալիս ֆոնդերին օգտվել բաժնային արժեթղթերի՝ երկարաժամկետում […]

̰
Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատեր

14:15 03.10.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվում են գաբիոնային պատեր։ Թալին-Լանջիկ հատվածում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ։

̰
Գործադիրը գումար է հատկացրել էկոպարեկների` մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

14:07 03.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային […]

̰
BACK_TO_TOP