11:54 02.10.2024
Իրանի զինված ուժերը պատրաստ են Թել Ավիվի կողմից հնարավոր ցանկացած նոր քայլի, և նրանք, ովքեր աջակցում են դրան, կբախվեն Իրանի կողմից ավելի կոշտ պատասխանի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Աքարչին, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են իսրայելական ռեժիմի հնարավոր գործողություններին: Եթե (իսրայելական-խմբ.) ռեժիմը և նրան աջակցողներն ինչ-որ նոր քայլեր ձեռնարկեն, նրանք […]
11:47 02.10.2024
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ։ «Հարգելի՛ հարկային ծառայողներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։ Մեր ուղենիշներն […]
11:40 02.10.2024
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «X» սոցիալական ցանցում հայտարարել է , որ Իրանը հատել է կարմիր գիծը, և Իսրայելն անպատասխան չի թողնի հարձակումը խաղաղ բնակչության վրա։ «Այաթոլլայի ռեժիմը հատել է կարմիր գիծը, և Իսրայել պետությունը չի լռի մեր քաղաքացիների վրա Իրանի դաժան հարձակումից հետո», – ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։
11:32 02.10.2024
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ: Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
11:26 02.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 1-2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 8, ֆիզիկական ներգործության և խարդախության` 6-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, հոգեկան ներգործության` 4, խուլիգանության, […]
11:18 02.10.2024
Իրանի իշխանություններն ակնկալում են, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում մոտ ապագայում կկայունանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Երեկ երեկոյան (հոկտեմբերի 1) մենք հարձակվել ենք միայն ռազմական թիրախների վրա և, ի տարբերություն իսրայելցիների, չենք հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին, մենք ակնկալում ենք, որ իրավիճակի աստիճանական կայունացում կդիտվի տարածաշրջանում», – մեջբերում է նախարարի […]
11:12 02.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին […]
11:05 02.10.2024
Սեպտեմբերի 26-ից 29-ը աշխարհահռչակ Փարիզի ֆիլհարմոնիան հյուրընկալեց Հայաստանին նվիրված բացառիկ և հարուստ մշակութային ծրագիր, որտեղ ներկայացվեց հայկական հարուստ երաժշտական համայնապատկերը՝ ինչպես ավանդական, այնպես էլ դասական և ժամանակակից երաժշտության գոհարներով։ Համերգային ծրագրի առանցքային միջոցառումներից էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Առաջին անգամ էր միջազգային հեղինակություն վայելող այս բեմում ներկայացվում Հայաստանն՝ իր պետական […]
10:52 02.10.2024
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:46 02.10.2024
Անվտանգության նկատառումներով մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ չեղարկվել են թռիչքներն Իրանի ողջ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։ «Անվտանգության ապահովման և տարածաշրջանում ներկայիս պայմանների պատճառով երկրի ողջ տարածքում բոլոր չվերթները չեղարկվել են մինչև վաղը առավոտյան ժամը 05:00-ն»,- մեջբերում է Tasnim գործակալությունը նրա խոսքերը:
10:40 02.10.2024
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսը խոսել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսի հասցեին հնչող ռասիստական վիրավորանքների մասին։ «Չեմ կարծում, որ Իսպանիան ռասիստական երկիր է։ Ես շատ լավ ճանաչում եմ Վինիսիուսին և նրա հանդեպ մեծ համակրանք ունեմ, և եթե նա որևէ սխալ քայլ անի, կբարձրաձայնեմ այդ մասին։ Իսպանիայում հասկանում են, որ Վինիսիուսի մակարդակի ֆուտբոլիստի շնորհիվ Լա […]
10:33 02.10.2024
Իրանը Շվեյցարիայի միջոցով նախազգուշացում է ուղարկել Վաշինգտոնին, որպեսզի ԱՄՆ-ը չմիջամտի Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Շվեյցարիա ուղարկվել է նախազգուշացում՝ այն ամերիկացիներին փոխանցելու խնդրանքով, որ դա մեր օրինական ինքնապաշտպանության իրավունքն է, և մենք մտադիր չենք շարունակել: Նրանք նաև զգուշացրել են Միացյալ Նահանգներին հեռու մնալ […]
10:27 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և […]
10:20 02.10.2024
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական […]
10:15 02.10.2024
Իսրայելի իշխանությունները «մի քանի օրվա ընթացքում» կպատասխանեն Իրանի զանգվածային հրթիռային հարվածին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։ Նրանց տեղեկություններով, նախորդ օրը նախարարների կաբինետը նիստում որոշել է, որ պատասխան է լինելու, սակայն չի որոշել, թե դա ինչ տեսքով է լինելու։ Պորտալի զրուցակիցները հավելել են, որ Իսրայելի իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ […]
10:07 02.10.2024
Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված Վրաստանի քաղաքացին մահացել է. Այս մասին հայտնում է Interpressnews գործակալությունը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։ Հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացին մահացել է այն կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են վիրավորվելուց հետո։ Դեպքի վայր է ժամանել Վրաստանի հյուպատոսը։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է Վրաստանի մեկ […]
10:00 02.10.2024
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:24-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ գյուղի Ջահանգիր Աղա փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքը փլուզվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի տանիքը (մոտ 25 քմ): Մինչ փրկարարների կանչի վայր […]
07:45 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […]
22:13 01.10.2024
Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ […]
22:04 01.10.2024
Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։
21:55 01.10.2024
Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։
21:50 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […]
21:45 01.10.2024
Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին:
21:37 01.10.2024
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Լիբանանում լարվածության ֆոնին։ Ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հորդանանի տարածքի երկնքում մի քանի հրթիռ է խփվել։ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները տեղեկություններ են ստացել […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
21:21 01.10.2024
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, հայտնում է Tasnim-ը։ Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանության համար։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է […]
21:13 01.10.2024
Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի երկնքում իրանական մի քանի հրթիռ է խոցվել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
21:08 01.10.2024
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի նպատակների մասին։ «Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել, ինչպես նաև պետք է մոռանանք «Մոնակոյի» հետ խաղում պարտությունը։ Դեռ միավոր չունենք, տանը խաղալու ենք «Յանգ Բոյզի» դեմ, որը շատ լավ թիմ է։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Չեմպիոնների լիգայում պարտվել ենք առաջին խաղում, բայց […]