Իսկանդարյանը իրավիճակը քաոսային է գնահատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+14.09 oC

Իսկանդարյանը իրավիճակը քաոսային է գնահատում

12:52 23.04.2018

«Իրադրությունը բավականին բարդ է , արտակարգ հետաքրքիր և դինամիկ փոփոխվող»- այսպիսի գնահատական է այսօր տվել Հայաստանում կատարվող զարգացումներին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա համոզմամբ բողոքի ակցիաները ապակենտրոնացված են, չեն ղեկավարվում ոչ մի կենտրոնից և դա ըստ քաղաքագետի սկսվել էր դեռևս Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելուց առաջ:

Երկրորդ յուրահատկությունը քաղաքագետի համոզմամբ այն է, որ բողոքի ակցիաները քաոսացվել են, ձևավորվում են միմյանցից անկախ խմբեր, որոնք իրար չեն ճանաչում, և խմբերից յուրաքանչյուրը աշխատում է իր բողոքի ակցիան իրականացնել քաղաքի այս կամ այն վայրում, ինչը խնդիրներ է ստեղծում, քանի որ հասարակական կարգը վերականգնելու համար առավել մեծ թվով ոստիկանական ուժերի ներգրավման անհրաժեշտություն է առաջացել, սակայն դա այնքան էլ քաղաքագետի պնդմամբ արդյունավետ չի գործում, քանի որ շատ վայրերում իրադրությունը անվերահսկելի է դարձել:

«Երբ գնում է բողոքի ակցիաների ապակենտրոնացում, ապա դա կարող է բերել իրադրության անկառավարելիության, քանի որ յուրաքանչյուրը գործում է իր պատկերացրածով, գոռում է ինչ ուզում է ու կարող է ստացվել իրավիճակ, որ օրինակ ասեն, այն ինչ գիշերն է եղել, այդ խմբերը, մեր խմբերը չեն, ու արդեն անհասկանալի է դառնում ովքեր են այդ մենքը, ովքեր ոչ»- նշել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցություններին, ապա քաղաքագետը դա բանակցություններ չի անվանում, պնդեփլով, որ այդքան լրատվամիջոցների ներկայությամբ հնարավոր չէ բանակցել: Ըստ նրա կողմերը պարզապես հասարակությանը ներկայացրեցին իրենց իրենց դիրքորոշումները, ցույց տալով, որ զիջման պատրաստ չեն: 

«Իմ համոզմամբ այդ բանակցությունները բանակցություններ չէին, այլ ուղղակի կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, և հատկանշական է, որ երկու կողմերն էլ արմատական դիրքորոշում ներկայացրեցին: Իմ համոզմամբ կարևոր հանգրվան է ապրիլի 24-ը, երբ գիտեք թե ինչքան մարդ է այդ օրը դուրս գալիս փողոց: Եթե ամեն ինչ հանգիստ անցնի, ապա հնարավոր է, որ գտնվի հանգուցալուծման որևէ տարբերակ, թեև հանգուցալուծումը կարող է լինել տարբեր, այդ թվում ոչ այնքան դրական»-ընդգծել է Իսկանդարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

16:43 25.04.2024

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։   ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

14:12 25.04.2024

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների գրության հիման […] ...

BACK_TO_TOP