21:57 25.04.2024
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտային մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարնի պրեֆեի տեղակալ Էմանուել Դյուպյուիի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Ժան-Դանիել Ամսլերի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ֆրանսահայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի առջև։
Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև միջոցառմանը ներկա Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի, ֆրանսիացի խորհրդարանականների ու փոխքաղաքապետերի կողմից, ինչպես նաև Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի և Վալ-դը-Մարն դեպարտամենտի խորհրդի նախագահ Օլիվյե Կապիտանիոյի անունից:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Վալ-դը-Մարն դեպարտամենտի Ալֆորվիլ քաղաքում գտնվող Սուրբ Մեսրոպ Արաբյան դպրոցի աշակերտները:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...