Ամառային զորակոչ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Ամառային զորակոչ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը

15:39 25.04.2024

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2022թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել 2023-2024թթ. ընթացքում օրենսդրական փոփոխությունների և լրացումների արդյունքում կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների, 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած (2024թ. փետրվարի 12-ից հետո դիմելու հիման վրա) և օտարերկրյա պետությունում համապատասխան ժամկետով համապատասխան ծառայություն չանցած, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած (2024թ. փետրվարի 12-ի դրությամբ) ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիների զորակոչի հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռուսաստանը որոշել է պայքարել ապօրինի զբաղվածության դեմ

22:30 04.05.2024

Ռուսաստանը որոշել է պայքարել ապօրինի զբաղվածության դեմ

Ռուսաստանում որոշել են ստեղծել տարածաշրջանների միջգերատեսչական հանձնաժողով՝ անօրինական աշխատանքի դեմ պայքարելու համար։ Նախարարների կաբինետի համապատասխան որոշումը հայտնվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է հաստատել անօրինական զբաղվածության դեմ պայքարի համար ՌԴ հիմնադիր սուբյեկտների միջգերատեսչական հանձնաժողովների ստեղծման և գործունեության մասին կից կանոնակարգը», – ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ հանձնաժողովը վերահսկելու և […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին

19:41 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ։ «Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, […] ...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:53 04.05.2024

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մայիսի 4-ին, ժամը 12:51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դարայուրդ» կեոչվող տարածք տանող ճանապարհին՝ գետի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են արգելափակված […] ...

Հայկ Կոստանյանը հայտնել է՝ ով է Երևանում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումների պատասխանատուն

18:47 04.05.2024

Հայկ Կոստանյանը հայտնել է՝ ով է Երևանում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումների պատասխանատուն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։ Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից […] ...

BACK_TO_TOP