22:57 25.04.2024
Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր: Ովքե՞ր են ձերբակալել:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն:
Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի պաշտպանություն հայկական տեսակետի և խստորեն քննադատում էր Իլհամ Ալիևի վարչակազմին՝ Արցախում կատարվածի համար:
Եվ ահա այդ հայտնի անձնավորությանը երեկ ձերբակալել են Մոսկվայի ոստիկանները՝ Ադրբեջանի կողմից հետախուզման հայտի հիման վրա: Ընդ որում՝ այդ հետախուզման հայտը տարածվել էր երկու տարի առաջ, բայց ձերբակալել են միայն երեկ:
Միխայիլ Ալեքսանդրովին տեղեկացրել են, որ իրեն պատրաստվում են մեկուսարանում պահել երկու օր, որից հետո կքննարկվի նրան Ադրբեջանին արտահանձնելու հարցը:
Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ ոստիկանական բաժանմունք ժամանեց Ալեքսանդրովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը: Վերջինիս պահանջով Ալեքսանդրովին ոստիկանությունից տեղափոխեցին դատախազություն և այւնտեղ պարզվեց, որ նրա ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկա և անմիջապես նրան ազատ արձակեցին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞ւմ են մեղադրում Ալեքսանդրովին Բաքվում: Իրականում հնարավո՞ր է Ալեքսանդրովի արտահանձնումը Ադրբեջանին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...