Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

20:35 25.04.2024

Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ 21-օրյա լիակատար մեկուսացումից հետո: Այս մասին տեղեկացնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

«Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր  նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ  հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:

Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Ռուբեն Վարդանյանը շարունակում է Բաքվում գերության մեջ մնալ և նրա պահպման պայմանները շարունակում են վատթարանալ:

Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից: Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ խախտում է ավելացրել  միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանյանն այդ ընթացքում պահվել է լիակատար մեկուսացման մեջ՝ առանց առողջության համապատասխան խնամքի, բացառությամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արյան ճնշումը։ Նրա առողջության իրական վիճակի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են պահպանվե»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։ – Աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ հետևում է հայ բանտարկյալների, այդ թվում՝ հորս ճակատագրին, և ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս դժվար ժամանակահատվածում մեզ աջակցելու համար: Հուսով եմ, որ այս աճող միջազգային ուշադրությունը կհանգեցնի նրա և մյուս հայ գերիների ազատ արձակմանը մոտ ապագայում: Մենք հորդորում ենք  միջազգային հանրությանը շարունակել ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝  ապահովելու համար առնվազն այն, որ մայիսին ի վերջո տեղի ունենա դատական նիստը՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ:

Ռուբեն Վարդանյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով և նրան պահում են ոչ պատշաճ պայմաններում: Ամեն ինչ տանում է նրան, որ Վարդանյանի դատաքննությունը հեռու է լինելու միջազգային ընդունված չափանիշներից և հասանելի չի լինելու միջազգային դիտորդներին:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար կալանավորված է արդեն 200 օրից ավելի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 07.06.2025

SHANTNEWS

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

14:53 07.06.2025

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

BACK_TO_TOP