Ընտրություններն անցկացնել բլոկչեյն համակարգով․ առաջարկ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Ընտրություններն անցկացնել բլոկչեյն համակարգով․ առաջարկ Փաշինյանին

16:16 30.04.2018

Հավանական արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու այլընտրանքային տարբերակ է Նիկոլ Փաշինյանին առաջարկել հայկական բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը։ Այս մասին մասնագետը բաց հրապարակում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով վերջին զարգացումները և հատկապես կարևորելով սպասվող ծավալուն աշխատանքներն ու որոշումների ճակատագրական լինելը` անհրաժեշտ է, որ հետագա գործողություններն իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով և հետևաբար՝ զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը:

Բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջև ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար և ենթակա չէ ձևափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որևէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, և նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը: Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որևէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին և տվյալների ամբողջականությանը:

Բլոկչեյնի բացարձակ վստահելիությունը, թափանցիկությունը և անվտանգության բարձր մակարդակը թույլ են տալիս կրճատել պրոցեսների ռիսկերը և ծախսերը տարբեր ոլորտներում` սկսած տեղեկատվական և ֆինանասական տեխնոլոգիաներից, մինչև տնտեսության իրական սեկտոր: Այդ պատճառով այն կիրառություն է գտել թե՛ մասնավոր ընկերություններում (օրինակ` խոշորագույն Walmart, Airbus, և այլն), թե՛ պետական ծրագրերում, ինչպես օրինակ.

  • Վրաստան` հողի սեփականության իրավունքների գրանցում բլոկչեյն ռեեստրում
  • Էստոնիա` նույնականացման կառավարման ազգային համակարգ
  • ԱՄՆ Իլինոյս նահանգ` ծննդյան վկայականների գրանցում
  • Դուբայ (ԱՄԷ)` ղեկավարությունը ծրագրում է դառնալ աշխարհում առաջին բլոկչեյնի հիմքով աշխատող կառավարությունը մինչև 2020թ.
  • Սիեռա Լեոնե` բլոկչեյնի հիման վրա դիտորդական խումբ նախագահական ընտրություններում։

Իմ համոզմամբ` Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում` խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցիալական ապահովության, առողջապահական և այլ ոլորտները. հնարավորությունները լայն են:

Գնալով այս քայլին՝ Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ:

Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը»,- գրել է Վիգեն Առուշանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

20:13 07.05.2024

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

ՌԴ Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտը (IBCP) և Ռուսական տեխնոլոգիական համալսարանը (RTU) նոր հակաբիոտիկ են ստեղծել՝ նանոմասնիկների տեսքով։ Դրա ակտիվ բաղադրիչներն են ճարպաթթուների կոնյուգատները: «Սինթեզված դեղամիջոցը լայն սպեկտրի հակաբիոտիկ է. ըստ գործողության սպեկտրի՝ որոշ միացություններ կարող են ազդել ոչ միայն բակտերիաների, այլ նաև խմորիչ սնկերի պաթոգենների վրա», – ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիա Սոկոլը: Դեղը կօգնի […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

08:36 07.05.2024

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

Լոնդոնի Բժշկական հետազոտությունների խորհրդի բժշկական գիտությունների լաբորատորիայի բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մի շարք բույսերի հիսպիդին սինթազ ֆերմենտներ, որոնք կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների բնական փայլ: Նրանց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ​​ամսագրում։ Նկարագրված տեխնոլոգիան հիբրիդային ուղի է, որը զուգակցում է նոր հայտնաբերված բույսերի հիսպիդին սինթազները սնկերի մեջ […] ...

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ․ միջազգային աշխատաժողով

22:17 06.05.2024

Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ․ միջազգային աշխատաժողով

Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Օզոնի քարտուղարությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հետ համատեղ։ Հանդիպման նպատակն էր վերանայել ընթացիկ ազգային և միջազգային հետազոտությունների և մոնիթորինգի ծրագրերը` ապահովելու այդ ծրագրերի պատշաճ համակարգումը […] ...

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […] ...

Գիտնականները սովորել են ծրագրավորվող նյութեր ստեղծել, որոնք աճելու հատկություն ունեն

21:54 04.05.2024

Գիտնականները սովորել են ծրագրավորվող նյութեր ստեղծել, որոնք աճելու հատկություն ունեն

Չինացի գիտնականները ստեղծել են նյութի նոր տեսակ՝ կենդանի բույսերի բջիջները սինթետիկ մատրիցայի մեջ ներառել և բաղադրությունը որպես թանաք օգտագործել 3D տպիչի համար: Հետազոտությունը հրապարակվել է ACS Central Science (ACS CS) գիտական ​​ամսագրում: Թիմը խառնել է ծխախոտի բույսերի բջիջները ժելատինի և հիդրոգելի միկրոմասնիկների հետ, որոնք պարունակում են Agrobacterium tumefaciens բակտերիա, որը սովորաբար օգտագործվում է ԴՆԹ-ի հատվածները բույսերի […] ...

BACK_TO_TOP