Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

14:35 07.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ, որը գլխավորել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Վերոնիկա Բիլկովան (Չեխիա):

Հանդիպման առանցքում «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը. «Հայաստանի Հանրապետությունը խստորեն հետևում է միջազգային բոլոր օրենքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների կրթությանը և մշակութային կյանքին վերաբերող իրավունքներին»:

Կողմերն անդրադարձել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացին և դրանում ԿԳՄՍ նախարարության մասնակցությանն ու ներկայացրած առաջարկներին: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը տեղեկացվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է օրենքի նախագծի՝ ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքին նվիրված հոդվածի մշակմանը: Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հոդվածը թեև ծավալուն չէ, բայց առանցքային նշանակություն ունի ամբողջ օրենքի համատեքստում:

Փոխնախարարը ներկայացրել է լրացուցիչ տեղեկություն նշված հոդվածի առանձին կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ուսուցման լեզվի ընտրության, առարկայական ծրագրերի մշակման, դասագրքերի հրատարակման, ուսուցիչների պատրաստման, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

13:58 19.05.2024

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

10:58 19.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:   ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:37 19.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:19 19.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP