16:40 07.05.2024
Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Ապահովագրեք այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից: Ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։
Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։
2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և սեխը՝ կարկուտ ռիսկից, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից:
Ապահովագրական պայմանագրերի կնքումը կավարտվի ս․թ․ մայիսի 31-ին:
Ծրագրից օգտվելու համար դիմեք ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին կամ զանգահարել +374 11 597 254 հեռախոսահամարով»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:
10:45 13.08.2025
Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու […] ...
10:37 13.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ: ...
10:20 13.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 13-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 13-ի 08։00 դրությամբ կազմել է 20.7 աստիճան։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:12 13.08.2025
Ջրվեժ և Աբովյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր, Զովք և Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 13.08.2025
The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...