Մեքսիկան խստորեն դատապարտել է Իսրայելի հատուկ գործողությունը Ռաֆահում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Մեքսիկան խստորեն դատապարտել է Իսրայելի հատուկ գործողությունը Ռաֆահում

18:40 07.05.2024

Մեքսիկայի իշխանությունները խստորեն դատապարտել են Իսրայելի ռազմական հատուկ գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում և նախազգուշացրել դրա աղետալի հետևանքների մասին հազարավոր խաղաղ բնակիչների կյանքի համար: Այսպիսի հայտարարություն է արել Մեքսիկայի ԱԳՆ-ն։

«Մեքսիկայի կառավարությունը դատապարտում է իսրայելական ռազմական հարձակումը Ռաֆահ քաղաքի վրա և խորը մտահոգություն է հայտնում այն ​​աղետալի հետևանքների առնչությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են, ուստի, Մեքսիկան խստորեն կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել հումանիտար նկատառումներով, որը կհարգվի հակամարտության բոլոր կողմերի կողմից և դրանով հիմք կստեղծի խաղաղ կարգավորման համար»,-ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մեխիկոյում հիշեցրել են, որ իրենք շարունակելու են պայքարել միջազգային հարթակներում՝ երկու պետությունների բանաձևի հիման վրա պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

16:51 19.05.2024

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին  Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […] ...

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

16:21 19.05.2024

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

Մահափորձից հետո Բանսկե Բիստրիցայի հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ոչ մի մտահոգություն չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին հղումով։ Նրա խոսքով՝ Ֆիցոյի կյանքի հետ կապված մտահոգությունները «անցյալում են»։ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 և 2012-2018 թվականներին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին կրկին դարձել […] ...

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

13:14 19.05.2024

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին այցելել Թբիլիսի նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ այս աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Թող գան այստեղ», – ասել է Զուրաբիշվիլին La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և […] ...

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

12:15 19.05.2024

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […] ...

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

11:41 19.05.2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից հյուսիս գտնվող տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Գազայից արևելք գտնվող բնակելի թաղամասին հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բացի այդ, իսրայելական հրետանին գնդակոծում է Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան և կենտրոնական մի քանի շրջաններ: ...

BACK_TO_TOP