Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ:

Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի Հանրապետության առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ կիսահաղորդիչների արտադրության մեկնարկի ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանմանն ու ջանքերի մեկտեղմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում մանրամասներ է հայտնել Հայաստանի տնտեսության մեջ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժնի և վերջինիս կարևոր դերակատարության վերաբերյալ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, և ընթացիկ թվայնացման աշխատանքների վերաբերյալ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, կարևոր քայլ կլինի այս ոլորտում կոռուպցիոն երևույթների նվազեցման և կանխարգելման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են կրթական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների համագործակցությամբ կրթության բնագավառում իրականացվող ներդրումներն ու կրթական ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության տասնամյակների գործունեությանը։ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել ՀԲԸՄ դերակատարությունը Հայաստանի պետականության կայացման ու ամրապնդման, հայապահպանության, կրթության, սոցիալական և այլ բնագավառներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչման գործում։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ՀԲԸՄ-ն առաջիկայում էլ շարունակելու է իր կարևոր առաքելությունը Հայաստանի պետականության հզորացման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և սերտացման գործում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ կարևորել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեության վերկուսակցական բնույթը և մշտապես պետականության կողքին գտնվելու և Հայաստանի զարգացման գործում իր նպաստն ունենալու սկզբունքային դիրքորոշումը։

Հանրապետության նախագահը շեշտել է հնարավոր բոլոր բնագավառներում հայաստանյան պետական մարմինների և ՀԲԸՄ սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում աջակցել ՀԲԸՄ նախաձեռնություններին և ծրագրերի կյանքի կոչմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

09:00 26.05.2025

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու […] ...

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

08:50 26.05.2025

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

BACK_TO_TOP