Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+15.09 oC

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին

20:32 15.05.2018

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին և կարևորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարևոր դերակատարում ունենալով նախարարության կայացման և զարգացման գործում:

«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր և պատասխանատու աշխատանքները: Ես համոզված եմ, որ պարոն Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով նախկին նախարար Վարդան Արամյանին և ընդգծելով նրա կատարած կարևոր դերը ՀՀ պետական ֆինանսների կառավարման գործում:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատանքի խոսքերի համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արամյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանը առաջիկա ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ և նվիրումով:

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ֆինանսների նախարարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և շեշտել, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՖՆ-ն կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և զարգացման  համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

16:06 25.04.2024

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: […] ...

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

14:43 25.04.2024

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» […] ...

2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

14:18 25.04.2024

2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար- մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել […] ...

ՀՀ-ում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով

13:47 25.04.2024

ՀՀ-ում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որ ոլորտներն են ապահովել հիմնական աճը։ ...

Մարտին  եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

10:53 25.04.2024

Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

Հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին

10:27 25.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ: ...

BACK_TO_TOP