20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու նրանց տուն նռնակ նետել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+11.09 oC

20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու նրանց տուն նռնակ նետել

10:28 19.05.2018

Մայիսի 14-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ  Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի 3/5 տանը տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը տանտերն է` 60-ամյա Գևորգ Մաթոսյանը։ Դին ենթարկվել է արտաքին զննության։ Նախնական տվյալներով՝ Մաթոսյանը մահացել էր դիակի հայտնաբերումից օրեր առաջ՝ գլխին ստացած վնասվածքների հետևանքով։ 

Տան բակում գտնվող կիսակառույց շենքում դին գտել էր կնոջ հետ նրա տանը բնակվող ընկերը, ով կարծել էր, թե Մաթոսյանը կորել է: 56-ամյա տղամարդը շինությունը մաքրելու նպատակով մտել էր ներս, տեսել  ընկերոջ դին ու ահազանգել ոստիկանություն։ Տղամարդն օրեր առաջ ոստիկանություն էր դիմել ու հայտնել, որ կնոջ որդին նռնակ է գցել տուն, ինչից ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։  Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

22:44 25.04.2024

Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

Ապրիլի 25-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

18:49 25.04.2024

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Դավթյանի վարած «Mazda», Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթևոսյանի վարած «Opel» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Ռուբիկ Կնյազյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ […] ...

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

11:38 25.04.2024

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

Երկու օրվա ընթացքում ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում Իշիմ քաղաքում, ինչպես նաև Տյումենի մարզի Կազան և Իշիմ շրջաններում, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուրը։ «Իշիմի, Կազանի շրջաններում ջրաբանները կանխատեսում են նոր բարձրացում երկու օրվա ընթացքում: Ներկայիս ջրհեղեղը ժամանակի ընթացքում շատ կերկարաձգվի», – գրել է Մուրը: ...

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

11:14 25.04.2024

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Սիլիկյան Նոր խճուղում, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից […] ...

BACK_TO_TOP