ԿԲ նախագահը՝ «արտահոսած փողերի» ու պետական պարտքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+11.09 oC

ԿԲ նախագահը՝ «արտահոսած փողերի» ու պետական պարտքի մասին

18:25 21.05.2018

«Քննություն է իրականացվում, որից ես հասկացա, ու դրա մասին պատկան մարմինները կհայտարարեն: Թե՛ դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Հատուկ քննչական կոմիտեն, պատկան մարմինները, ովքեր պատասխանատու են: Մենք դրանով, այդ հարցերով չենք զբաղվում»,- պատասխանելով լրագրողների այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք կանխատեսել, թե որքանով կաշխուժանա պետական միջոցները բյուջե վերադարձնելու գործընթացը, վարչապետ Փաշինյանի այն զգուշացնող հայտարարությունից հետո, որ ավելի լավ է գումարները վերադարձնեն, քան հայտնվեն ճաղերի հետևում՝ նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ջավադյանն ընդգծել է, որ չակերտները շատ չի կարող բացել, բայց նաև վստահեցրել է, որ շատ-շատ հարցերում ԿԲ-ն համագործակցում ու տեղեկատվություն է տրամադրում ԱԱԾ-ին ու իրավապահ այլ մարմիններին: Իսկ թե այս պահին ԱԱԾ-ն նման հարցով դիմե՞լ է, թե՞ ոչ, ինքը չի կարող ասել:

«Եթե դիմած էլ լինեին, իրավունք էլ չունեմ ասելու»,- նշել է Ջավադյանը: 

Բոլոր այն պնդումները, որ երկրից մոտ 10 միլիարդ դոլար են տարել, Ջավադյանն «իրականությունից հեռու» է համարում՝ պնդելով, որ Հայաստանում նման գումար չի եղել ու չկա:

«Այս երկրում չկա 10 միլիարդ դոլար: Մեր ՀՆԱ-ն է մոտավորապես 10 միլիարդ դոլար: Նույնիսկ ստվերում նման գումար չկա: Դուք հավատո՞ւմ եք, որ ինչ-որ ստվերում գտնվող ինչ-որ բիզնեսմեն ունի միլիարդներ, որոնք կանխիկ ձևով երկրից դո՞ւրս կտանի»,- լրագրողների հարցին հարցով անձագանքել է ԿԲ նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ կանխիկ փողի սահմանափակման ու արտահոսքի վրա օրենքով արգելք կա դրված, իսկ ոչ կանխիկ արտահոսքը վերահսկվում է ԿԲ-ի կողմից: 

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը, ապա Ջավադյանը տեղեկացրել է, որ գործընթացը իր հունով նորմալ ընթանում է։ 

«Մենք որևէ արտառոց խնդիր այդտեղ էլ չունենք: Մենք որևէ խնդիր թե՛ դեֆոլտի, թե՛ մյուս երևույթների հետ, այս պահին չունենք»,- հայտարարել է Ջավադյանը՝ ավելացնելով, որ հիմա նոր պարտք վերցնելու մտադրություն չունեն:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

16:43 25.04.2024

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։   ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

14:12 25.04.2024

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների գրության հիման […] ...

BACK_TO_TOP