ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր

11:32 11.10.2021

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր:

Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները:

QR գրադարան և բիզնես միջավայր ՀՊՏՀ մարզային մասնաճյուղում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է բուհում մշակված «Կրթության 7Մ-երի» մեթոդը, որը հիմնվում է սովորողների մոտիվացիայի, միջավայրի բարելավման, ձևավորված կրթական մշակույթի, աշխատանքային նոր միջոցների ներգրավման և միջազգային ինտեգրացիայի խթանման վրա: Նշվել է, որ մասնաճյուղում սովորում է շուրջ 400 ուսանող` առկա և հեռակա բաժիններում: Նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել բուհում, ծանոթացել նորաբաց QR գրադարանին և ուսանողական բիզնես միջավայրին, որը նախատեսված է ուսումնական պրակտիկայի կազմակերպման համար։

Մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների միջին թիվը մտահոգիչ է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է, որ առաջնայինը շենքային պայմանների բարելավումն է, որի համար լուրջ ներդրումներ են պահանջվում: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ այժմ քննարկվում է ներդրումային ծրագրի միջոցով կրթական պայմանների բարելավման ճանապարհներ գտնելու հարցը, կան նաև կոնկրետ առաջարկներ: Որպես խնդիր նշվել է նաև, որ պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյողում դասախոսների միջին տարիքը 54 է, ինչը մտահոգիչ է, քանի որ երիտասարդներին դասախոսական աշխատանքի հեռանկարը (հատկապես ինժեներության ասպարեզում) չի հրապուրում:

Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման վիճակի և դասախոսների աշխատավարձերի բարելավման հարցերին` Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բուհերի կառուցվածքի և ֆինանսավորման գործող մոդելը չի ապահովում զարգացում:

«Խնդիրը ոչ միայն ֆինանսների սղությունն է, այլև դրանց արդյունավետ օգտագործումը: Այդ մասին է վկայում դասախոս-ուսանող հարաբերակցության ցուցանիշը, որի բարելավման համար պետությունը բարձրագույն կրթության ոլորտում վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ խոշորացումների»,- նշել է նա:

Կարեն Թռչունյանի խոսքով` Հայաստանում մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը բավականին ցածր է` ի համեմատություն միջազգայնորեն ընդունված նորմատիվների:

Արվեստի կրթության ֆինանսավորումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում

Արվեստի բուհերի Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի և աշխատավարձերի բարձրացման հարցերը: Փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել է, որ սովորաբար բուհի ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ դասախոսների և ուսանողների թվաբանական հարաբերակցության, սակայն արվեստի բուհերի դեպքում այդ մոդելը կիրառելի չէ` հաշվի առնելով արվեստի կրթության առանձնահատկությունները: «Արվեստի դեպքում ֆինանսավորումը պետք է կատարել՝ ըստ մասնագիտությունների»,- փաստել է Կարեն Թռչունյանը:

Արվեստի բուհերը Գյումրիում տեղակայված են մեկ շենքում․ դրանք չունեն սպորտային դահլիճ, համերգային և թատերական դահլիճն ընդհանուր է, որը ճիշտ չէ, քանի որ առաջանում է ակուստիկայի խնդիր: Հաշվի առնելով, որ մասնաճյուղերում ուսման վարձն ավելի ցածր է, քան նույն բուհերի երևանյան գլխամասերում, այժմ ստեղծված է մի վիճակ, երբ պետությունն արվեստի կրթության համար մեկ ուսանողի հաշվով ավելի շատ է վճարում, քան սահմանված վարձավճարն է:

Հավելենք, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մարզային այցերը լինելու են շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP