12:07 11.10.2021
2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 145 գրավոր և բանավոր դիմում-բողոք 152 անձից։
ՄԻՊ-ից հայտնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 20 բողոք (գրավոր և բանավոր)։ Դրանք մեծ մասամբ վերաբերել են գազամատակարարման խողովակի տեղափոխմանը, բնակարանում գազի արտահոսքը կանխելու համար ընկերության անգործությանը, գազի հաշվիչի անսարքությանը և ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գումարը վճարելուն, սակայն գործընթացի ձգձգմանը, սպառած գազի դիմաց վճարում իրականացնել չկարողանալուն, պարտքի առկայության հիմքով գազամատակարարումը դադարեցնելուն, ներկայացված վճարման հաշիվները փաստացի սպառած գազի քանակի հետ անհամապատասխանությանը, գազի հաշվիչի տեղադրմանը և այլն։
«ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 38 բողոք (գրավոր և բանավոր 42 անձից)։ Դիմումները մեծ մասը վերաբերել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից կատարողական թերթի պահանջները չկատարելուն, ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման հաշվի հետ համամիտ չլինելուն, հաշվիչ սարքը հարևանի սեփական տարածքում տեղադրված և էլեկտրական հաղորդալարերը վնասված լինելուն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տեղափոխման հարցով դիմելուն, սակայն որևէ գործողություն ՀԷՑ-ի կողմից չիրականացվելուն, հոսանքի տատանումների հետևանքով տեխնիկան վնասվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դիմելուն, սակայն պատասխան չստանալուն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղի կողմից, առանց նախապես տեղեկացնելու բնակարանը հոսանքազրկելուն, առանց արձանագրություն կազմելու բնակարանի էլեկտրաէներգիայի մատակարարման եռաֆազ և միաֆազ հաշվառման սարքերն աապամոնտաժելուն և այլն։ Դիմումները Պաշտպանի աշխատակազմը փոխանցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։
«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 87բողոք (գրավոր և բանավոր 90 անձից)։
Դիմումները վերաբերել են ջրաչափի անսարքությանն ու ներկայացված ջրամատակարարումը 5 օր շարունակ դադարեցված լինելուն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործությանը, ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, բնակարանի նկուղային հարկում ընդերքից եկող ջրի հոսքի հետևանքով բնակարանի և նկուղի հիմնական պատերն ու հիմքը վթարային դառնալուն, ջրաչափի անսարքության հիմքով նշանակված տուգանքին։ Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։
Բողոքներ են ստացվել նաև ջրատարի վնասման վերաբերյալ, թեժ գծի հեռախոսահամարը չգործելու, պատշաճ ջրամատակարարում չիրականացնելու, առանց նախապես ծանուցելու պլանային ջրանջատում իրականացնելու, խմելու ջրի որակի վերաբերյալ։
ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերում առաջացած ոռոգման ջրի անբավարարության և Հայաստանի մի քանի տարածքում խմելու ջրի մատակարարման դադարեցման մասին մամուլի հրապարակումների առթիվ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...