Փանիկ գյուղի պատմության թանգարանը հավակնում է դառնալ զբոսաշրջային այցեքարտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Փանիկ գյուղի պատմության թանգարանը հավակնում է դառնալ զբոսաշրջային այցեքարտ

19:51 12.10.2021

Շիրակի մարզի Փանիկ գյուղի թանգարանը խորհրդային տարիներին համարվում էր տարածաշրջանում եզակիներից մեկը։ Այն գյուղի դպրոցում հիմնել էր դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանը: Այժմ իր գործը շարունակում են։ Գյուղի հարուստ պատմության մասին վկայող փաստեր, նմուշներ են հավաքվում և ցուցադրվում։ Թանգարանի ստեղծման և hնագույն նմուշների ձեռքբերման  մասին SHANTNEWS.am-ին պատմել է Պետրոս Նահապետյանի թոռը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Գաբրիելը գյուղը հիմնած Նահապետյանների գերդաստանի ժառանգներից է։ Գյուղական հետաքրքրիր կոլորիտի, կյանքի ու կենցաղի մասին իր պապից՝ գյուղի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանից է լսել: 54 տարի առաջ հենց նրա մտահղացումն է եղել գյուղում պատմության թանգարան ստեղծել:

«Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթած, դավանանքով կաթոլիկ եղբայրներ Պետրոս և Լևոն Նահապետյանները։ Իմ պապը՝ Պետրոս Նահապետյանը, 1967 թվականին գյուղում հիմնել է պատմության թանգարան․․․ Թանգարանի հիմնադրման առումով հիմնական նպատակը գյուղի պատմական հիշողությունները պահպանելն է, պատմական իրերն ի պահ ածելով մի տարածքում, որպեսզի չկորչեն, ու սերունդները տեսնեն»,- նշել է Գաբրիել Նահապետյանը։

Այնուհետև թանգարանը տեղափոխվում է եկեղեցու հարևանությամբ՝ գիտապատմամշակութային կենտրոն: Ցուցասրահներում առանձին-առանձին ներկայացված են գյուղի կենցաղն ու զբաղվածությունը: Այստեղ  գտածոները  խոսում են գյուղի պատմության մասին:

«Գյուղի հյուսիսային կողմում Ուրարտական ժամանակաշրջանի բնակավայր է եղել, որտեղ պեղումներ են իրականացրել պապս ու իր աշակերտները, գտածոները տեղափոխվել են թանգարան․ ունենք 1-ին դարի, 10-րդ դարի, 12-րդ դարի նմուշներ։ Թանգարանային առաջին նմուշները հացերն են եղել, որոնք թխվել են գյուղում, դրանցով է պապս նախ բացել թանգարանը։ Հիմա ավելի շատ նմուշներ ունենք»,- նշել է  Գաբրիել Նահապետյանը։

Թանգարանի թերևս ամենաարժեքավոր նմուշները հացատեսակներն են։ Եղել են ցուցադրության առաջին նմուշներից, որոնցով թանգարանն ավելի հայտնի է դարձել դեռ Խորհրդային տարիներից։ Հիմա գյուղում բոլորը չէ, որ հաց են թխում: Շատ քիչ տնտեսություններում է թոնիրներից բարձրանում անուշաբույր հացի հոտը։ Հարևան ցուցասենյակում ներկայացված են վարուցանքի, աշխատավոր գյուղացու ձեռքի գործիքները՝ բոլորն ինքնաշեն են։

Փանիկի պատմության թանգարանը դարձել է լավագույն այցեքարտը գյուղական տուրիզմի զարգացման համար։ Հայաստանի տարբեր բնակավայրերից ու արտերկրից Փանիկ հասած հյուրերն իրենց կարծիքն են թողնում թանգարանի հիմնադրման տարիներից պահվող գրանցամատյանում: Թանգարանի բացման առաջին այցելուն եղել է գրող Նաիրի Զարյանը, նրա  կարծիքը գրանցամատյանի առաջին էջին է:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

BACK_TO_TOP