Գյումրիի քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է․ նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.86 oC

Գյումրիի քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է․ նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար

18:05 12.10.2021

Գյումրին, մինչև ՏԻՄ ընտրությունների ավարտն ու նոր քաղաքապետի և ավագանու լիազորությունների ստանձնումը, կղեկավարի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:  Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը քաղաքապետարանի աշխատակազմին այսօր ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության արդեն նախկին պետ Ալբերտ Մարգարյանն է:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին է լրացել: Ինքը՝ քաղաքապետը, մոտ 2 ամիս Հանրապետությունում չէ: Այս ընթացքում այսօր առաջին անգամ նրա աշխատասենյակի դուռը բացվեց հանդիպման համար:

Քաղաքապետարանի աշխատակազմին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելու էին եկել մարզպետի տեղակալն ու մարզպետարանի մի քանի ներկայացուցիչներ: Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նրանց գործընկերն է:

«ՀՀ վարչապետի որոշմամբ՝ այսօր պարոն Մարգարյանը նշանակվել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Պարոն Մարգարյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Պարոն Մարգարյանն ունի պետական կառավարման համակարգում աշխատանքի ու կառավարման երկարատև փորձ»,- նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը:

 

Ալբերտ Մարգարյանը հայտնի շինարար է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետը, ավելի ճիշտ՝ արդեն նախկին պետը: Երկու օր առաջ Շիրակի մարզպետն է իրեն առաջարկել ժամանակավորապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Համաձայնել է և վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Եթե չլիներ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները ստանձնելու առաջարկը, Ալբերտ Մարգարյանը մարզպետարանում վարչության պետի պաշտոնը թողնելու էր նոյեմբերի 5-ին: Լրանում է նրա կենսաթոշակային տարիքը: Սա նշանակում է, որ քաղծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններ չի կարողանալու զբաղեցնել: Իսկ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորություններն ավելի վաղ է ավարտելու, երբ ընտրությունների արդյունքներով ընտրված ավագանին ու քաղաքապետը ստանձնեն պարտականությունները։

«Կարճ ժամանակահատված է տևելու իմ պաշտոնավարումը, որպես Գյումրիի քաղաքապետի փոխարինող, ժամանակավոր պաշտոնակատար: Բայց այս կարճ ժամանակահատվածում շարունակելու եմ համայնքի, քաղաքապետարանի բնականոն գործունեությունը, որպեսզի թե՛ ընտրական գործընթացների ժամանակ, թե՛ հետագայում հետընտրական ժամանակահատվածում, նոր ավագանու ձևավորումը և քաղաքապետի  ընտրությունը լինեն համահունչ, ու բնականոն գործընթացը շարունակվի»,- ասել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը:

Ալբերտ Մարգարյան քաղաքային կառավարման փորձ ունի: Աշխատել է քաղսովետի գործկոմում, իսկ մարզպետարանում ղեկավարում էր վարչություն, որի գործառույթները, պարզվում է, մեծապես վերաբերում են Գյումրիի ենթակառուցվածքներին :

Քաղաքի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնելու համար պաշտոնակատարի ընտրությունն ինչպես է կատարվում կամ ինչու է ընտրությունը կանգ առել ոչ թե քաղաքապետարանի այլ մարզպետարանի պաշտոնյայի վրա, որոշումը Շիրակի փոխմարզպետը չի մեկնաբանում:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելուց հետո քաղաքապետարանում այսօր ընդունման-հանձնման գործընթաց է կատարվել: Վաղվանից Ալբերտ Մարգարյանը կստանձնի ժամանակավոր պաշտոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP