13:29 08.02.2018
Ճարտարապետներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են «Ռոսիա» կինոթատրոնի շենքում կատարվող փոփոխություններին: Ինչպես հայտնի է, շինությունն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ որպես տոնավաճառ է ծառայում, իսկ վերջերս շենքում ու նրա տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում:
«Ռոսիան» նույն հզոր ուժն ունի, ինչ օդանավակայանը: Նա նույն այդ տարիների մոդեռնիստական կառույցներից մեկն է, այն, ինչ կատարվում է, ես հանկարծակի նկատեցի՝ «Ռոսիա» կինոթատրոնը փակում են պարզապես»,- ասել է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը՝ բերելով Աշխաբադի շինություններից մեկի՝ Մարքսի անվան գրադարանի օրինակը:
Ազիզյանը հիշեցրել է, որ Աշխաբադում սկզբունք է դարձել ամեն բան սպիտակ գույնով կառուցելը, ուստի բետոնե այդ շինության պատերը ևս ներկել են սպիտակով, բայց միայն արտաքին պատերը, ներսում որևէ բանի ձեռք չեն տվել:
«Էս ի՞նչ կատարվում «Ռոսիայի» հետ, երբ հեղինակին չեն դիմում կամ հեղինակը չի էլ ուզում մոտիկանա էդ շենքին, որովհետև իրեն չեն լսում, ինչ ուզում են, անում են»,- հավելել է Ազիզյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե շենքն արդեն տարիներ շարունակ որպես տոնավաճառ է ծառայում, բանախոսն արձագանքել է.
«Բայց կերպարին չէին կպնում, չէ՞, հույս ունեինք, որ փոխվելու ու նորից կինոթատրոն է դառնալու, տեսե՞լ եք, թե ինչ են անում. ապակուց պատ են դրել»:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անհրաժեշտ է համարում պարզել, թե Երևանի քաղաքապետարանն ինչպես է թույլատրել սեփականատիրոջը նման փոփոխություններ կատարել.
«Ոչ մի խորհրդակցություն հեղինակի հետ, վերջին հաշվով, հեղինակը ողջ է, և նման շենքերի աղավաղելը նման է քանդման: Ես չգիտեմ՝ հետագայում ինչ ենք ուզում տեսնել, բայց երբ տեսնում ենք, որ բոլորը պետք է քանդվեն և աղավաղվեն, դա շատ վատ ճանապարհ է, շատ կասկածելի ճանապարհ է մեր պետության համար, որովհետև դրա համար մեր դիրքերը շատ թուլանում են, մեզ ուրիշ տեղերում դա ասում են»:
Հարցին, թե արդյոք հավանական է, որ «Ռոսիան» կրկին որպես կինոթատրոն ծառայի, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատասխանել է.
«Եկեք չմոռանանք, որ այսօր կառուցվում են կինոթատրոններ, դահլիճներ, ծախսվում են մեծ գումարներ: Ընդամենն այդ կինոթատրոնում անհրաժեշտ է աթոռները 600-ից սարքել 400, քանի որ ժամանակին նեղլիկ աթոռներ են դրվել: Ի վերջո, մենք «Ոսկե ծիրան» փառատոն ենք անցկացնում, անընդհատ դժգոհում են մասնակիցները, որ տեղ չկա և ցավ են ապրում, որ «Ռոսիայի» պես կինոթատրոնում չեն կարող անցկացնել»:
Հիշեցնեք, որ «Ռոսիա» կինոթատրոնը («Այրարատ») շահագործման է հանձնվել 1974 թվականին: Այն համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։ Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, ովքեր 1979 թվականին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակին։ Սեփականաշնորհվել է 2004 թվականին։
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...