ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչմանը

18:36 13.10.2021

Այսօր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանին։

Պատվավոր քաղաքացու կոչումը վաստակավոր մարզիչին տրվել է հայկական ըմբշամարտի զարգացման ու տիտղոսակիր մարզիկներ կրթելու գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար։ Գևորգ Ալեքսանյանը Գյումրիում  այս կոչմանն արժանացած մարզաշխարհի յոթերորդ ներկայացուցիչն է։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր անձնական մարզիչին կշնորհավորի տանը։ Ընտանիքում սա Գյումրիի  պատվավոր քաղաքացու երկրորդ  կոչումն է, կրում են հայր և որդի Ալեքսանյանները։ Որդու օլիմպիական ու չեմպիոնական հաղթանակները իր հպարտությունն են ու աշխատանքի արդյունքը, և ավելացնում՝ տարիներ առաջ Արթուրին ճանաչում էին ինձանով, հիմա կարծես թե  հակառակն է։

«Պիտի որդին անցնի  ծնողի արած աշխատանքից ու էլ ավելին անի, միշտ չպիտի մնա մարդ իր հոր անունով, այսինքն՝ իմ դեպքում Գևորգի տղա։ Մի պահ պիտի գա, որ տղան կայանա և լինի Արթուրի պապա։ Այ, էս պրոցեսը երբ գնում է, ուրեմն ծնողը երջանիկ է»,- ասում է Գյումրիի պատվավոր քաղաքացի Գևորգ Ալեքսանյանը։

 

Որդու Օլիմպիական ոսկին իր մարզչական գործունեության  ամենամեծ  ձեռքբերումն է համարում, միևնույն ժամանակ շեշտում՝ իր նվիրված աշխատանքով  դեպի մեծ սպորտ ճանապարհ է հարթել գյումրեցի շատ ըմբիշների համար։

Գևորգ Ալեքսանյանը 15 տարեկանում է սկսել է մարզվել, ինքն էլ հետևել է եղբոր օրինակին։ Ընդամենը երեք տարի անց՝ 1981 թվականին  դարձել է սպորտի վարպետ։ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն չի հասցրել հռչակվել, իրեն նվիրել է մարզչական գործունեությանը։ ՀՀ վաստակավոր մարզիչը միջազգային կարգի մրցավար է։ Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը  համարում է իր նվիրական աշխատանքի  գնահատականը։

«Պիտի հիմի ավելի շատ ձգտենք բարձր արդյունքների, որպեսզի էդ ամեն ինչը լսելով՝ մարդիկ ասեն՝ հալալ է, մեր գյումրեցուն հալալ է, այ, ըդպես բդի էղնի, էդ ամեն ինչը մարդուն եթե տրվում է, պիտի հալալ էղնի»,- ասում է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

58 ամյա մարզչի համար ըմբշամարտն ու սպորտը  վաղուց արդեն դարձել են ապրելակերպ։ Ասում է՝ դա իմ ընտրությունն է, մարզադահլիճներում ավելի  երկար ժամանակ եմ անցկացնում, քան տանը։ Իսկ նպատակը այնպիսի  ըմբիշներ պատրաստելն է, որոնք Գյումրի կբերեն  չեմպիոնական մեդալներ ու կգերազանցեն Արթուրի ցուցանիշները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP