19:40 13.10.2021
Գյումրիի փողոցաշինական ծրագրերում ընդգրկված տասնյակ փողոցների շինարարությունը հավանաբար կփոխանցվի հաջորդ տարի։ Ամեն դեպքում, նախորդ տարիների փորձն ու աշխատանքների տեմպերը դա են կանխատեսում։ ՎԶԵԲ և սուբվեցիոն ծրագրերով ընթացող շինարարության դանդաղ ընթացքի համար շինարարները պատճառ բերում եմ նախագծային փոփոխություններն ու հավելյալ աշխատանքները, թեև դժվարությամբ, բայց խոստովանում են նաև աշխատուժի պակասը։
Գյումրիի ոչ պակաս բանուկ Կայարանամերձ հրապարակը փողոցաշինական մեծ ծրագրում է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Նախ՝ շինարարությունը ուշ սկսվեց, և հետո հրապարակում 4 ամիս աշխատեցին ջրաշինարարները: Ջրամատակարարման և ջրահեռացման ցանց են անցկացրել, խրամուղիների հետլիցք են արել։ Շինարարի աշխատանքը հասել է մայթերի խճապատմանն ու կանգ առել։
Երկաթգծի բանավան թաղամասի Գարեգին Առաջինի փողոցում մեկ տեխնիկայով և երեք շինարարով են գործն անում։ 1 կմ և 300 մետր երկարության փողոցի ուղիղ կեսում դեռ հողային աշխատանքներ են, մնացած կեսը քիչ աշխատուժով հասցրել են խճապատել։ Թաղամասի բնակիչներին էլ է հայտնի, որ նույն շինընկերությանը պատկանող շինտեխնիկայի ու բանվորական աշխատուժի տեղափոխությունը քաղաքի տարբեր փողոցներում է, ու գրեթե բոլորում անավարտ են աշխատանքները։
Մազմանյան փողոցի շինարարության անավարտ պատմությունը անցած տարվանից է շարունակվում։ Կոմունիկացիոն ցանցի նորացման պատճառով աշխատանքները հետ էին ընկել, նախագծում այս մասով փոփոխություն էր կատարվել: Շինարարը նոր ավարտում է կոյուղատարների կառուցումը։
Փողոցի մի հատվածում 2020-ին էին սկսել աշխատանքները, բայց ավարտեցին 2021-ին։ Հիմա մյուս կեսում է գործը շարունակվում նույն հերթականությամբ՝ նոր կոյուղու, ջրագծերի անցկացում։ Շինարարը հավաստիացնում է, որ Մազմանյան փողոցի մնացած 760 մետրի ասֆալտապատումը հաջորդ տարվա չի մնա։
Նույն ժամկետն է հաստատված նաև Գյումրիի կենտրոնական հրապարակի շինարարության ավարտի համար։ Հիշեցնենք, հրապարակի նորոգումը պետական ծրագրով է՝ խոսքը սուբվենցիոնի մասին է։ Այդ նույն ծրագրով 8 փողոցներում ևս շինարարություն է գնում, որոնք աշխատանքային տեմպերից և աշխատուժի քանակից ելնելով, հավանաբար, կդառնան փոխանցիկներ։
Հրապարակի 10 հազար քառակուսի մետր մակերեսից հեռացվել է հին ու ճաքված ասֆալտաշերտը՝ 5 սմ խորությամբ, նույն հաստությամբ էլ նոր ասֆալտաշերտն է լինելու։ ՎԶԵԲ-ի ծրագրով 23 փողոցից 9-ում շինարարությունը դեռ ավարտված չէ, նույն դանդաղ ընթացքն է նաև սուբվենցիոն հայտով հիմնանորոգվող 8 փողոցներում և մեկ հրապարակում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...