17:11 14.10.2021
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները:
Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար:
Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել են 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
«Հայոց լեզու» առարկայից գիտելիքի ստուգմանը մասնակցել են 303 ուսուցիչներ, որոնցից, ըստ հավաքած միավորների, հավելավճար կստանա 41 տոկոսը, «Աշխարհագրություն» առարկայից մասնակցել է 84 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 20 տոկոսը, «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է 89 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 26 տոկոսը, «Քիմիա» առարկայից մասնակցել է 90 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 11 տոկոսը, «Ֆիզիկա» առարկայից մասնակցել է 81 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 56 տոկոսը, «Մաթեմատիկա» առարկայից մասնակցել է 241 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 87 տոկոսը, «Հայոց պատմություն» առարկայից մասնակցել է 108 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 36 տոկոսը:
Գիտելիքի ստուգման անհատական արդյունքները կուղարկվեն ատեստավորված ուսուցիչների էլեկտրոնային փոստի հասցեներին սույն թվականի հոկտեմբերի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ աշխատակարգի` գիտելիքի ստուգման միավորները կարող են բողոքարկվել արդյունքները ստանալու հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 9:00-ից 18:00-ը ընկած ժամանակահատվածում՝ արդյունքների բողոքարկման դիմումն ուղարկելով ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային փոստին՝ [email protected] հասցեով:
Նշենք, որ համաձայն սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման աշխատակարգի՝ անկախ դասավանդած առարկաների քանակից ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվել են մեկ թեստում: Գիտելիքի ստուգման առարկայական թեստերը կազմել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Իջեցվել է կամավոր ատեստավորման համար սահմանված միավորների շեմը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանով փոփոխություն է կատարվել կամավոր ատեստավորման կարգում: Նշված կարգի 28-րդ կետում կատարվել է խմբագրում և սահմանվել ատեստավորման համար անցողիկ համարվող միավորների նոր սանդղակ` իջեցնելով մինչ այդ սահմանված շեմը:
Ըստ այդմ` կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն հետևյալ միավորային համակարգով`
90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 50 տոկոսի չափով:
80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 40 տոկոսի չափով:
70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 30 տոկոսի չափով:
60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:
Կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարը կհաշվարկվի՝ ըստ ուսուցչի հիմնական աշխատավարձի:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...