18:47 14.10.2021
Այսօր տրվել է Գյումրիի Բարեկամության զբոսայգու վերականգնման աշխատանքների մեկնարկը: Զբոսայգին վերականգնվում է կառավարության, «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի և համաշխարհային բանկի ֆինանսավորվամբ: Այգին վերականգնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել «Քաղաքաշինության և զբոսաշրջության»(TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նախագծման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին: Համավարակի և պատերազմի պատճառով աշխատանքները ձգձգվել էին:
«Երկրորդ անգամ ենք մենք այս միջոցառումը կազմակերպում: Հիմա կասեք, թե ինչու ամեն անգամ մեկնարկ եք տալիս, բայց ոչ մի բան չի շարժվում: Ուզում եմ անկեղծ լինել՝ այս պրոյեկտը շատ փոխվեց: Դժվար պրոյեկտ է, որովհետեւ տերը մեկ հոգի չէ: Սա համագործակցության բանաձև է, որը Գյումրիում շատ դժվար է իրականացվում: Համավարակի, պատերազմի և պրոյեկտը պատրաստ չլինելու պատճառով մեկ տարի աշխատանքների սկիզբը ձգձգվեց: Այգին քաղաքի հին և նոր հատվածները կապելու է: Ճարտարապետները ներկայացրել են, որ Գյումրիի հին դռների նմուշներն են այստեղ լինելու, նաև տեղացի հայտնի նկարիչների գույները»,- լրագրողներին ասել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Այգին ճարտարապետական լուծումներով, ատրակցիոն խաղերով լինելու է եզակի ամբողջ տարածաշրջանում: Այգու վերակառուցման հիմնարկեքին ներկա են եղել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ներկաները, որպես շինաշխատանքների մեկնարկի խորհրդանիշ, թղթադրամ են դրել այգու ծառերից մեկի տակ: «Նոյան Տապան» խորհրդանշական թղթադրամը նվիրել է 1979-1988 թթ․ Բարեկամության այգու տնօրեն Խաչատուր Ազարյանի դուստրը:
Շինաշխատանքների ավարտի ժամկետը նշվում 2022 թվականի օգոստոսի 24-ը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...