Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ․ ՏԿԵ նախարարը՝ համայնքների խոշորացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.86 oC

Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ․ ՏԿԵ նախարարը՝ համայնքների խոշորացման մասին

20:59 14.10.2021

Համայնքների խոշորացումը վերադարձ է նախկին շրջանային մոդելներին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախկին 37 շրջաններից 20-ը վերականգնվում է, և որ գյուղերում եղած դժգոհութունը ոչ միշտ է հիմնավոր։ Ըստ Գնել Սանոսյանի գյուղերում խոշորացման վերաբերյալ քննարկումներ անցկացվել են 2011-ից սկսած, արդյունքում՝ ընտրվել է խոշորացման այնպիսի մոդել, որը ապահովելու է ենթակառուցվածքներ բոլոր մեծ ու փոքր գյուղերում։

«Մի շարք ենթակառուցվածքներից ելնելով՝ ավելի հարմար է մեծ փնջերի ձևավորումը, որը մենք երբեմն անվանում ենք նախկին շրջանային մոդելներ, և հիմա մենք գնում ենք դրան։ Դրա համար 37 նախկին շրջաններից 20-ը վերականգնվում են։Կարևոր դեր ենք հատկացրել քաղաքներին։ Այնպես ենք արել, որ բոլոր քաղաքների շուրջ առանձին միավորներ ստեղծվեն։ Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ։ Գյուղեր կան, որտեղ մարդիկ ասել են, որ իրենց ոստիկանությունը և  այլ ենթակառուցվածքներ շրջանային են, և լավ կլինի, որ համայնքային կառավարումը նույնպես լինի շրջանային։ Մենք այդ կարծիքները հաշվի ենք առել և կարծում ենք մոդելը իրեն կարդարացնի»,- լրագրողներին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Խոշորացման հերթական փուլով Շիրակի մարզում կձևավորվեն Ամասիա, Աշոցք, Ախուրյան և Արթիկ համայնքները։ Գնել Սանոսյանը նաև նշել է, որ խոշորացման ենթակա այն գյուղերում, որտեղ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է, կնշանակվեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Ըստ նրա, հիմնականում պաշտոնակատարներ կնշանակվեն գործող գյուղապետները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP