Չեխիան հրաժարվելու է Ադրբեջանին վաճառած զինատեսակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Չեխիան հրաժարվելու է Ադրբեջանին վաճառած զինատեսակից

16:00 08.02.2018

Սեփական արտադրության Dana ինքնագնաց հրետանային համակարգերն արդիականացնելու փոխարեն Չեխիան որոշել է գնել նոր՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նմանատիպ համակարգեր։ Dana համակարգերից պետությունը մինչ այս վաճառել է Ադրբեջանին։

Զինված ուժերի արդիականացման ծրագրով Չեխիան մտադիր էր թարմացնել իր հրետանային պարկի 33 միավոր Dana համակարգերը և գնել 17 նոր համակարգ։ Սրա վրա երկրի պաշտպանության նախարարությունը ծախսելու էր մոտ 60 մլն դոլար։ Սակայն հիմա այս ծրագիրը համարվում է անհեռանկարային։

«Հեռահարության և տրամաչափի տեսանկյունից այս համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ստանդարտին, և դա հանրային միջոցների չարդարացված մսխում կլիներ»,- հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Կառլա Շլեխտովան։

Երկրի պաշտպանության նախարարությունն ավելի հեռանկարային է համարել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող նոր զինատեսակի գնումը, ինչին հատկացնելու է մոտ 490 միլիոն դոլար։

Չեխական արտադրության Dana հաուբիցները նույն հրետանային համակարգերն են, որ վաճառվել են Ադրբեջանին։ Չեխիան և Սլովակիան առայժմ չեն հաստատում իրենց մասնակցությունն այս գործարքին, սակայն վաճառքը, ի վերջո, կատարել է նրանցից մեկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

22:38 16.06.2025

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

BACK_TO_TOP