Սննդաբաններն ասել են շաբաթական 2 անգամ ձուկ ուտելու ազդեցության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Սննդաբաններն ասել են շաբաթական 2 անգամ ձուկ ուտելու ազդեցության մասին

19:35 24.10.2021

Ամերիկացի բժիշկներն ու սննդաբաններն ասել են շաբաթական երկու անգամ ձուկ ուտելու օգտակար ազդեցության մասին, փոխանցում է Лента պարբերականը։

«Ձուկը, միանշանակ, սուպերսնունդ է: Այսինքն՝ սովորական սնունդ՝ արտասովոր օգուտներով», – ասել է սննդաբան, առողջ սնվելու վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Ջեքսոն Բլետները:

Նրա խոսքով, սննդամթերքի այս խումբը հարուստ է օմեգա-3 թթուներով, որոնք չափազանց օգտակար են ուղեղի համար. դրանք օգնում են ուղեղի բջիջներին պայքարել տարիքային փոփոխությունների, օդի աղտոտման և այլ բացասական գործոնների դեմ:

«Ամեն անգամ, երբ ձուկ եմ ուտում, ես պատկերացնում եմ, որ ուղեղս ավելի ու ավելի է ուժեղանում», – խոստովանել է Բլատները:

Սննդաբան Ջուլի Ափթոնը հավելել է, որ յուղոտ ձուկ՝ սաղմոն, սարդինա, իշխան և երկարալողակ թյունոս ուտելը անհրաժեշտ է սրտի հիվանդությունների կանխարգելման համար: Նա խորհուրդ է տվել շաբաթական երկու անգամ սննդակարգում ներառել այդ ձկներից՝ ինսուլտի և ինֆարկտի վտանգը նվազեցնելու համար: Բացի այդ, ըստ բժշկի, ձուկն օգնում է բարելավել քնի որակը և տևողությունը:

Ափթոնը հավելել է, որ եթե ձկան համը տհաճ է մարդու համար կամ նա չի կարող այն իրեն թույլ տալ, ապա կարելի է օմեգա-3 թթուներ ընդունել (դոկոսահեքսաենային և էիկոսապենտաենային) հաբերով, բայց մինչ այդ անպայման հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Ափթոնի գործընկեր Քեթրին Բրուքինգը շեշտել է, որ սննդակարգում ձկան ներառումը կարող է օգնել հաղթահարել դեպրեսիան: Օրինակ, այն վայրերում, որտեղ մարդիկ շատ ձուկ են ուտում, օրինակ՝ Ճապոնիայում, Հոնկոնգում և Թայվանում, շատ ավելի քիչ մարդիկ են տառապում այս հոգեկան խանգարումով:

Բժիշկ-ռևմատոլոգ Սառա Թեդեշին նշել է, որ ձուկը կարող է օգնել պայքարել արթրիտի ախտանիշների դեմ: Նրա խոսքով, այն հիվանդները, ովքեր շաբաթական երկու անգամ իրենց սննդակարգում ներառում են ձկան ուտեստներ, ավելի քիչ են բողոքում ցավից և բորբոքումներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

13:07 23.06.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

13:00 23.06.2025

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

12:47 23.06.2025

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

12:40 23.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

BACK_TO_TOP