18:40 20.10.2021
Գյումրիի ՏԻմ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, այսինքն՝ մասնակից ուժերի ուղիղ կեսը։ Մինչ ընտրությունները քարոզարշավի ընթացքում կուսակցություններից ու դաշինքներից յուրաքանչյուրի հաշվարկով անցողիկ շեմը հասանելի էր իրենց համար։ Արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։ Մասնակցության ցածր ցուցանիշը, ընտրությունների նկատմամբ անվստահությունը, թե սեփական ուժերի գերագնահատումը․․․ Որոնք էին ՏԻՄ ընտրություններում քիչ քվեներ ստանալու պատճառները։ Այս մասին խոսել են անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։
Քարոզարշավի ընթացքում արված անկախ հարցումներն ու բնակիչների հետ հանդիպումները ցույց են տվել, որ ընտրողների, համենայնդեպս, ընտրել խոստացողների թիվը փոքր չէ։ Քվեարկության արդյունքները այլ բան են ցույց տալիս։ Կոմունիստական կուսակցությունն ընդամենը 260 ձայն է ստացել։
«Մեզ թվում էր, որ մեր ագիտացիան, շփումը մարդկանց հետ ավելի լավ արդյունք պետք է տային, բայց ինչպես տեսանք՝ այդպես չեղավ։ Դրա պատճառն այն էր, որ մենք ժողովրդի հետ բավական ժամանակ չշփվեցինք։ Ոչ թե չկամություն կար, այլ մոռացություն կար»,- SHANTNEWS-ին ասել է ՀԿԿ Գյումրիի կազմակերպության ղեկավար Կոնստանդին Ղավազյանը։
«Գյումրին կռնա» դաշինքը ՏԻՄ ընտրությունների մասնակցությամբ քաղաքակրթական շարժմանը նաև քաղաքական բաղադրիչ ավելացրեց։ Դաշինքի ներկայացուցիչների համար ընտրությունների արդյունքը կանխատեսելի էր։ Սա միայն սկիզբն են համարում ու պատրաստվում հաջորդ՝ համապետական ու ՏԻՄ ընտրություններին։«Գյումրին կռնա»-ն 904 ձայն է ստացել կամ նրանց օգտին քվեարկել է ընտրողների 3,43%։
«Ըստ մեր հարցումների՝ առկա բնակչության 20-25%-ը հավանել է մեզ։ Թե ինչու չվերածվեց դա ընտրաձայների, պատճառն այն կարճ ժամանակահատվածն էր, որը մեզ հնարավորություն չտվեց հավանությունը դարձնել ընտրաձայն։ Նոր քաղաքական ուժ ենք, մուտքը նոր էր, և կարծես մարդիկ ասացին՝ ճիշտ եք ասում, լավ բան եք ասում, մի քիչ սպասեք, մենք ձեզ հավանում ենք, բայց դեռ չենք համարձակվում ընտրել։ Հետագա ընտրություններին՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրություններին, մենք դիտարկում ենք մեր մասնակցությունը։ Դրա համար էլ շարունակում ենք մեր գործունեությունը քաղաքական դաշտում»,- SHANTNEWS-ին ասել է « Գյումրին կռնա» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը։
«Հայրաքաղաք» դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանը նախօրեին համացանցով էր հետընտրական իր վերլուծությունները ներկայացրել։ Իրենց թեկնածուների թվում գործող ավագանու անդամներ էին, մարդիկ, որոնք քաղաքի խնդիրների տեղյակ էին։ Լևոն Բարսեղյանը ընտրությունների արդյունքները բացատրում է շատ պարզ՝ ընտրողները որոշեցին չօգտվել իրենց ծառայություններից։
«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, որովհետև շատ հնուց և խորքից եմ այս ամբողջին նայում։ Մարդիկ ընտրում են իրենց նմաններին, մարդը չի կարող իր նմանին չընտրել, իր մտածողության, իր հետաքրքրությունները բավարարող, իր խելքին, իր ճաշակին․․․ Այդպես է ընտրում մարդը։ Եվ հիմա ձևավորված քաղաքային իշխանությունը քաղաքի տրամադրությունների, քաղաքացիների հավաքական կամքի, գիտելիքի արտացոլումն է»,- ասել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հիմա քաղաքային իշխանություն կձևավորվի 5 կուսակցություններով։ Ավագանու 33 անդամները ձևավորելու են ավագանի ու ընտրելու են քաղաքապետ։ Ամենաշատ ձայներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն հայտարարություն էր տարածել ու նշել էր, որ հակված են ստեղծել եզակի համագործակցության հարթակ ու պատրաստ են համագործակցել ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի հետ։
Նոր քաղաքապետ ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստում։ Իսկ մինչ այդ, հոկտեմբերի 24-ին, կատարվելու է մանդատների բաշխում։ Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ով քանի մանդատ է ստանալու, դեռ հաշվարկները հրապարակված չեն, մի բան հաստատ է՝ առավելագույն ձայներ ստացած ուժը միայնակ քաղաքապետ ընտրելու հնարավորություն չունի։
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...