17:48 20.10.2021
Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Կրթության ոլորտում ներդրած ավանդի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիայի նախագահ Լյուկա Մանզարանեսը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Այն հանձնել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը` ակնկալելով կենտրոնի հետագա արդյունավետ աշխատանք` ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացմանը։
«Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան, ի դեմս Լյուկա Մանզանարեսի, որը մինչև այս տարի նախագահել է կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը, կանգնած է եղել կենտրոնի հիմնադրման ակունքներում: Լյուկա Մանզանարեսի և իր տիկնոջ՝ հայազգի Սառա Մանզանարեսի ջանքերով 20 տարվա ընթացքում ամբողջությամբ հիմնանորոգվել է հաստատության շենքը, այն զինվել է Ֆրանսիայից բերված նյութատեխնիկական հարուստ բազայով, կատարվել և շարունակվում են մեծ ներդրումներ մի շարք մասնագիտությունների ներդրման և դրանց զարգացման ուղղությամբ՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան: Վերջինիս նախաձեռնությամբ վերջին 20 տարիների ընթացքում հայ ուսանողների համար հնարավորություն է ստեղծվել ստանալ որակյալ կրթություն ֆրանսիական գործընկերների հետ փոխանակման ծրագրերի շնորհիվ:
Միջոցառմանը ներկայացվել են կենտրոնի գործունեությանն անդրադարձող տեսաֆիլմ՝ «Հետադարձ հայացք կենտրոնի պատմությանը», ինչպես նաև կենտրոնի շրջանավարտների հաջողության պատմությունները: Տեղի է ունեցել նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված հագուստի ցուցադրություն, որը մոդելավորել և պատրաստել են կենտրոնի ուսանողները։
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի և Լիոնի քաղաքապետարանները, Ռոնի գլխավոր խորհուրդը, Լիոնի «Մասնագիտական ուսուցման ընկերություն» (SEPR) և «Ռոն-Հայաստան-կրթություն-փոխանակումներ» ասոցիացիան (RAFE) հանդիսանում են կենտրոնի հիմնադիր անդամներ: Մի քանի տարի անց կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ են դարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Շվեյցարիայում գործող «Հայկական ալյանս» հիմնադրամը:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն իրականացնում է նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ» «Զարդային դիմահարդարում» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտություններով՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...