17:17 24.10.2021
Սննդաբան Օլգա Չունտովան հայտնել է մսից հրաժարվելու վնասների մասին։ Лента պարբերականը փոխանցում է, որ ըստ բժշկի՝ կենդանական սպիտակուցից հրաժարվելու դեպքում օրգանիզմը դադարում է ստանալ կարևոր տարրեր՝ օրինակ՝ D, B12 վիտամիններ, ինչի պատճառով մեծանում է ինսուլտի վտանգը։ Օրգանիզմը դադարում է ստանալ նաև օմեգա-3 ճարպաթթուներ, կրեատին, խոլեստերին, յոդ, ֆոսֆոր և կալցիում։
Մասնագետը նշել է, որ այս ամենը կարող է հանգեցնել հորմոնալ խանգարման:
«Տուժում են մազերը, եղունգները, ոսկորները, վերարտադրողական ֆունկցիան։ Բացառելով կենդանական սպիտակուցը՝ մեծանում է նաև սակավարյունության առաջացման վտանգը»,- ասել է նա:
Սննդաբանը հավելել է, որ բուսական սպիտակուցը չի կարող փոխարինել կենդանական սպիտակուցին ո՛չ ամինաթթուների բաղադրությամբ, ո՛չ էլ յուրացմամբ:
Չունտովան մսից հրաժարված մարդկանց խորհուրդ է տվել չխմել շատ սուրճ և թեյ, քանի որ այդ երկու ըմպելիքները կարող են խոչընդոտել երկաթի ներծծմանը: Այս գործընթացը կարգավորելու համար նա խորհուրդ է տվել ուտե մթերքներ, որոնք պարունակում են ասկորբինաթթու: Բացի այդ, սննդակարգում պետք է ներառել ջրիմուռներ, չիայի սերմեր, ընկույզ, ձու, կտավատի սերմ: Այս մթերքները կօգնեն լրացնել կիսաչհագեցած ճարպաթթուների պակասը։
Սննդաբանն ընդգծել է, որ ցինկ կարելի է ստանալ ընկույզեղենից և լոբազգիներից, ամինաթթուներ՝ կաթնամթերքից։ Նաև, ըստ նրա, կակաչի սերմերը, քնջութի սերմերը, նուշը, ինչպես նաև երիտասարդ եղինջն ու մասուրը կօգնեն բարձրացնել կալցիումի պարունակությունը։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...