19:05 23.10.2021
Շիրակի մարզի 20 գյուղական համայնքներում հաշվառված է 683 ժամանակավոր կացարան։ Սրանք հիմնականում այն տնակներն են, որոնք գյուղերում հայտնվել են ընտանիքների բաժանման և ժամանակավոր կացարանը որպես միակ այլընտրանք գտնելու արդյունքում։ Այս թվի մեջ շատ քիչ են երկրաշարժից անօթևանները, որոնք դեռ բնակարանային փոխհատուցում չեն ստացել։ Գյուղական 7 բնակավայրերում այժմ 25 տուն է կառուցվում, իսկ 2020-ին գյուղերում 86 անօթևան ընտանիքների ԲԳՎ տրամադրվեցին։ Այս ծրագրից չեն կարողացել օգտվել 21 ընտանիքներ։ Վկայագիրը վերադարձնելու ու մարելու պատճառները տարբեր են։
Երկրաշարժից անօթևան ամենաշատ ընտանիքներ ունեցող գյուղերից մեկը Շիրակն է։ Այստեղ մինչև 2020 թվականը հաշվառված էր 30 ընտանիք։ Ըստ ընտրության հնարավորության՝ Շիրակ գյուղում միայն 3 ընտանիք է բնակարանաշինություն պահանջել, մյուս 27-ը վկայագրեր են ստացել։ 6 ընտանիք չի կարողացել վկայագրի արժեքին համապատասխան տուն գնել ու շարունակում են ապրել տնակներում։ Վկայագրերի ժամկետը լրացել է, ու եթե չեն կարողացել տուն գնել, նշանակում է, այս տնակները դեռ անորոշ ժամանակով էլի են ծառայելու, որպես ժամանակավոր կացարան։
Մեկ ընտանիք Շիրակ գյուղում վկայագրի արժեքը գրեթե կրկնապատկել ու գյուղում եղած 3 վաճառքի տներից մեկը կարողացել է գնել ։ 3 սենյակի համար են վկայագիր ստացել, բայց գնել են 5 սենյականոց տուն։ ԲԳՎ ծրագիրը թույլ տալիս է կորցրածից ավելի շատ սենյակներով տուն գնել, հակառակն անել, այսինքն՝ ավելի քիչ սենյակներ գնել, քան վկայագրով նախատեսված է, ծրագիրն արգելում է։
« 27 ընտանիքից 2-ը ունեցել են փաստաթղթային խնդիրներ, 6 ընտանիք չի կարողացել գնել բնակարան։ Մեկը չէր ցանկանում տնակը քանդել, մյուսներին էլ գումարը չի բավականացրել։ Իրենք մնում են անօթևանների հերթացուցակում, հերթացուցակից դուրս չեն մնացել։ Եթե հետագայում կառավարությունը որոշի ինչ-որ ծրագիր իրականացնել, այդ դեպքում կքննարկվի այս ընտանիքների հարցը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։
Նրանք, որոնք հրաժարվել են տնակը կամ վթարային տունն ապամոնտաժել ևս ծրագրից դուրս են մնացել։ Շիրակ գյուղում ընդհանուր հաշվով 6 ընտանիք չի կարողացել վկայագրերը իրացնել։
Այս տարի ևս ԲԳՎ-ներ մարզում տրամադրվել են, բայց շատ քիչ քանակով։ Անօթևանության կարգավիճակը դատարանում վիճարկած և բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներն են, որոնց վկայագիր կամ դրամական աջակցություն է տրամադրվել։
«Այս տարի բնակապահովման ծրագիրը չի շարունակվել, պարզապես դատական որոշումներով 3 ընտանիքներ վերականգնվել են ցուցակներում։ Նրանց տրամադրվել են ԲԳՎ-ներ։ 2 ընտանիք գնել է բնակարան, մեկը՝ դեռ ոչ։ 2 ընտանիքի էլ Բասեն գյուղից տրամադրվել է 3 մլն դրամ աջակցություն»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։
Դրամական աջակցություն ստացել են միայնակ բնակվող անօթևանները։ Իսկ նրանք, որոնք վկայագրերով տուն չեն գնել, մնում են հերթացուցակներում ու էլի կսպասեն բնակապահովման նոր ծրագրերի։ Ընդհանուր Շիրակի մարզում 3547 տնակ է հաշվառված։ Համապատասխան հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, թե դրանցից քանիսն է բնակեցված, քանիսի նկատմամբ պետությունը բնակարանային պարտավորություն ունի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...