«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփել է Գյումրիում իրականացրած ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփել է Գյումրիում իրականացրած ծրագիրը

17:26 23.10.2021

Այսօր ամփոփվել է «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա հարթակի Գյումրիում իրականացրած ծրագիրը։ Շուրջ մեկ տարի Գյումրիի հանրակրթական դպրոցներում քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել են աշխատարաններ, իսկ «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսների հարթակը համալրվել է այդ  առարկաների նոր տեսանյութերով։ Ավելի պարզ՝ օնլայն հարթակում աշակերտների համար ստեղծվել է ինքնակրթության հարթակ, որն օգնում է լրացնել դպրոցում բաց թողնված դասերը, ցանկացած թեմա ավելի լավ յուրացնել։ Հարթակը լավագույն տարբերակներից է  հեռավար ուսուցում կազմակերպելու համար։

«Համավարակով պայմանավորված հեռավար կրթությունը դարձել է անհրաժեշտ, առօրյայի պարտադիր մաս և գտնում ենք, որ սա կարևոր քայլ է հատկապես այն առարկաներից, որոնց տեղայնացմամբ մենք զբաղվում ենք, քանի որ այդ առարկաներից հայալեզու ռեսուրսները իսկապես քիչ էին, սահմանափակ էին, երեխաները հնարավորություն չէին ունենում լավագույն կրթական ռեսուրսներն իրենց մայրենի լեզվով սովորել, իսկ հետո այդ գիտելիքները կիրառել։ Մեր աշխատանքի արդյունքում բնագիտամաթեմատիկական առարկաներից  800-ից ավելի նոր ռեսուրսներ համալրվել են կայքում »,- shantnews-ին  ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

 

Կրթական ծրագիրն ուղղված է բնագիտական ուղղությամբ չբացահայտված պոտենցիալը զարգացնելուն։ Ամռան ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել ինքնակրթությամբ զբաղվելով մասնակցել մրցույթի։ Մրցանակակիր դառնալու էին այն աշակերտները, որոնք ինքնուրույն կատարվող վարժանքների միջոցով կվաստակեին 500 հազար միավոր։

 

Այսօր պարգևատրվել են գյումրեցի 5 աշակերտներ, որոնցից երկուսը միավորների սահմանված շեմը հաղթահարել են մոտ 6 անգամ և գրեթե 3 մլն միավոր վաստակել։ Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ծրագրին մասնակից ուսուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP