12:57 26.10.2021
Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։ Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում։
Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.
1. աջակցել Պետական եկամուտների կոմիտեին` ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։
2․ Օժանդակել Պետական եկամուտների կոմիտեին ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում` ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ և ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում 2020թ-ի փետրվարին ձևավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ` «Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» և «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»։
«Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը։ Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձևեր և արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ։
3․ 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն և շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ` վերլուծելու Հայաստանում իրավիճակը և ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:
4․ 4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։
«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաև ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական և ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք ստուգումները Հայաստանում առավել նպատակային ու արդյունավետ կդարձնեն։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...