Շիրակի մարզի տնակների վերջնական թիվը կամփոփվի նոյեմբերի 15-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.86 oC

Շիրակի մարզի տնակների վերջնական թիվը կամփոփվի նոյեմբերի 15-ին

19:50 26.10.2021

Շիրակի մարզում ժամանակավոր կացարանների 2018-ին սկսված հաշվառումը դեռ չի ավարտվել։ Հիշեցնենք, 2018-ին ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սկսեց հաշվառել տնակները։ Գյումրիում և 20 գյուղերում հաշվառվել է 3547 տնակ։ Տնակների թվի վերլուծությունը և գնահատման չափորոշիչները քաղաքաշինության կոմիտեին ներկայացնելու համար Շիրակի մարզպետարանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 15-ը։ Այսինքն՝ այս ժամկետում պետք է ներկայացնեն վերջնական թվերը և տնակների բնակեցված լինել-չլինելու մասին տեղեկություն։ Այս վերլուծությունից հետո նոր հերթը հասնելու է բնակապահովման առաջարկների քննարկմանը, որոնք նույնպես 3 տարի առաջ են ներկայացվել։

Գյումրիի տնակային թաղամասերում ապրողներին մի քանի մասի բաժանել՝ նրանք, ովքեր երկրաշարժից անօթևան են ու տարբեր պատճառներով դեռ փոխհատուցում չեն ստացել, նրանք, որոնց համար տնակը բնակարանի այլընտրանք է հանդիսացել՝ գնել են կամ վարձակալել և փակ դռներով տնակները, որտեղ տարիներով ապրողներ չկան։ Մարզպետարանում հաշվառման թվային տվյալներն ունեն։

Հիմա տնակների հաշվառման, այսպես ասենք, հաշվետվություն են կազմում, թվային տվյալների հետ ներկայացնելու են տնակներում ապրողների կարգավիճակն ու ժամանակավոր կացարանների վիճակը։ Այս տվյալները ներկայացնելու համար ժամանակացույց է սահմանված։

«Շիրակի մարզում 3547 ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններում։ Ամենամեծ թիվը Գյումրիում է՝ 2858 տնակ։ Ստացել ենք ժամանակացույց՝ մինչև նոյեմբերի 15-ը պաշտոնապես կներկայացնենք համայնքներում գտնվող տնակային թաղամասերի, տնակների վերլուծությունը՝ գնահատման չափորոշիչներով, թե ինչպիսի տնակներ են, որն է բնակեցված, որը ոչ, և ինչ վիճակում է գտնվում։ Կտրամադրենք քաղշին կոմիտեին հետագայում այդ հարցը քննարկելու նպատակով»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։

3 տարի առաջ, երբ ձևավորվեց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը, առաջարկներ ներկայացվել էին, թե ինչպես է հնարավոր Գյումրիում ու Շիրակի մարզում լուծել անօթևանության խնդիրը։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որը նույնպես ընդգրկված էր հանձնաժողովի կազմում, առաջարկել էր տնակների հարցի լուծումը սկսել չբնակեցվածներն ապամոնտաժելով։

«Շուրջ 600 տնակ քանդելու ենթակա է։ Մեր առաջարկը եղել է այն, որ սկսենք նրանից, որ այն մարդիկ, որոնք բնակարան ստացել են և չեն ապամոնտաժել տնակները, ՏԻՄ-ի կողմից աշխատանքներ տարվեն, ժամկետներ ֆիքսվեն, որպեսզի ապամոնտաժեն։ Մեր առաջարկները բազմազան են եղել։ Գույքագրվել է, թվերը ներկայացվել են կառավարությանը։ Քաղշին կոմիտեի և կադաստրի կոմիտեի կողմից աշխատանքներ են տարվել։ 1-2 հանդիպում եղավ կառավարության շենքում և չգիտեմ ինչու դադարեցվեց»,- SHANTNEWS-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Համաձայն մարզպետարանի տվյալների՝ չբնակեցված տնակներում 12 հազար մարդ է հաշվառված։ Այս տնակներն ապամոնտաժելու համար օրենսդրական կարգավորում է պետք։ Օրենսդրական մեկ այլ ակտով տնակներում բնակվող ընտանիքները ժամանակավոր կացարանի տարածքում տուն կառուցելու իրավունք են ստացել։ Այս տարվա ընթացքում 58 տնակ է ապամոնտաժվել։ Այն ընտանիքների ժամանակավոր կացարաններն են, որոնց բնակիչները նախորդ տարիներին պետական ծրագրով բնակարաններ են ստացել և հիմա են տնակն ապամոնտաժել, և նրանք են, ովքեր բնակարանատեր են դարձել բարեգործական ծրագրերի շնորհիվ։ 2015 թվականից մինչ օրս բարեգործական ծրագրերով 30 բնակարան է Գյումրիում հատկացրել  «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։ Այժմ հիմնադրամը գործող ծրագիր չունի։

«Ներկա պահին գործող ծրագիր չունենք։ Ամեն ինչ կախված է գալիք ՏԻՄ իշխանությունից՝ համայնքի ղեկավարից ու ավագանուց։ Հիմնադրամը ստեղծվել է ավագանու որոշումով, և հիմա նրանք պետք է որոշեն՝ կշարունակի՞ հիմնադրամը գործել այս ֆորմատով, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը ավագանու ձևավորումից հետո կստանանք»,- ասել է Գևորգ Գրիգորյանը։

Հիմնադրամի աշխատանքների շարունակականությունը հարցականի տակ է։ Ֆինանսավորում չունեն, բնակապահովմանն ուղղված ծրագրեր՝ ևս։ Նույն հիմնադրամը Գյումրիում էլի բարեգործական միջոցներով բնակարանաշինական ծրագիր էր ներկայացրել, խոսքը 50 սոցիալական բնակարաններ կառուցելու մասին էր։ Նախորդ գումարման ավագանին ծրագիրը հաստատել է, հողհատկացմանն անդրադառնալ չի հասցրել։ Այս հարցը նույնպես նոր ավագանին  է քննարկելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP