Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելը

14:00 27.10.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու թեման, հայտարարել է, որ մտավախությունները հաստատվում են, մատակարարումները կարող են հանգեցնել բացասական հետևանքների և ապակայունացման:

«Մենք իսկապես հատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման զինատեսակների մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

«Դա չի նպաստում ներուկրաինական այդ խնդրի կարգավորմանը»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Bayraktar ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևից ոչ հեռու անօդաչուների սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Ուկրաինան առաջին անգամ կիրառել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք ՝ անջատողականների հրետանու ոչնչացման համար։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

BACK_TO_TOP