Գյումրիում անցկացվող դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին 64 պատանի շախմատիստներ են մասնակցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Գյումրիում անցկացվող դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին 64 պատանի շախմատիստներ են մասնակցում

19:02 27.10.2021

Գյումրիում անցկացվում է դպրոցականների շախմատի 15–րդ օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլը։ Ամբողջ տարվա ընթացքում 10 հազար դպրոցականներ մասնակցել են օլիմպիադայի դպրոցական, համայնքային, մարզային փուլերին, և այժմ լավագույն արդյունքներ ցուցաբերած 16 դպրոցներ մասնակցում են եզրափակիչ փուլին։ Պայքարը թիմային է, յուրաքանչյուր դպրոցի թիմում 4 պատանի շախմատիստներ են ընդգրկված։ Ընդհանուր հաշվով, եզրափակիչ փուլին մասնակցում է 10-14 տարեկան 64 շախմատիստ։ Օլիմպիադան անցկացնում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ շախմատի ակադեմիայի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ։

«Շիրակի մարզից հաղթել են Ֆոտոն վարժարանն ու Ախուրյանի թիվ 1 դպրոցը, Լոռու մարզից՝ Ստեփանավանի և Սպիտակի դպրոցները։ Այս օլիմպիադայում Արցախը ներկայացնում է Հաթերքի դպրոցը։ Նույնիսկ Ստեփանակերտին է հաղթել ու այսօր այստեղ է։ Բոլոր երեխաները մասնագիտացված շախմատի դպրոցի սաներ են, և դա բնական է։ Մենք ունենք խաղացողներ, որոնք Հայաստանի չեմպիոն են, աշխարհի և Եվրոպայի առաջնության մասնակիցներ։ Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում»,- SHANTNEWS-ին ասել է օլիմպիադայի գլխավոր մրցավար Վահագն Խաչատրյանը։

Խաղի ընթացքում լարվածությունը մեծ է, յուրաքանչյուր պատանի շախմատիստ գիտակցում է, որ իր հաղթանակն ու պարտությունը միայն իրենը չեն, այլ ամբողջ թիմինն են։ Յուրաքանչյուր թիմում 3 տղա և մեկ աղջիկ է ընդգրկված։ Ամեն մեկի հաղթանակը թիմին միավոր է բերում, այսինքն՝ թիմային հաղթանակը ձևավորվում է մասնակիցների վաստակած միավորների հանրագումարում։

Օլիմպիադայի լավագույն մասնակիցների շարքում նաև Բենիկ Ագասարովն է։ Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոնն է։ Անկեղծանում է՝ չեմպիոնի տիտղոսն ավելի շատ մրցակիցների վրա է ազդում։

«Ես Հայաստանի չեմպիոն եմ, բայց այստեղ էլ ինձ հավասար մրցակիցներ տեսնում եմ։ Թեև երբեմն մրցակիցներս ինձանից վախենում են։ Երկու պարտիաներից մեկն ավարտեցի 12 րոպեում, իսկ մյուսը՝ ընդամենը 4 րոպեում»,- SHANTNEWS-ին ասել է օլիմպիադայի մասնակից Բենիկ Ագասարովը։

Մարզիչները պրոֆեսիոնալ շախմատիստներ համարում են այն պատանիներին, որոնք շախմատային առաջին կարգ ունեն։ Վերջին մեկ տարում նրանք շախմատային մրցաշարերի գրեթե չեն մասնակցել։ Պատճառը համավարակն էր։

Ուսուցիչ ու մարզիչ մայրիկը, իր երկու զավակների ու բարեկամների հետ դպրոցականների շախմատի օլիմպիադայում Արցախն են ներկայացնում։ Արցախում դպրոցական փուլի արդյունքներով լավագույնն է ճանաչվել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի դպրոցը։ Մոտ մեկ տարի Հաթերքի պատանի շախմատիստները գրեթե չեն մարզվել։ Պատերազմի հետևանքով գյուղը լքել էին։ Շախմատին հատկացված ժամանակի կորուստը հիմա օլիմպիադայի արդյունքների վրա է ազդում։

«Պատերազմի օրերին չէինք կարողանում մարզվել։ Տեղափոխվեցինք Երևան, բավական երկար ժամանակ չմարզվեցինք։ Ե՛վ ժամանակի կորուստն էր, և՛ ուժեղ մրցակիցներս են պատճառը, որ այսօր երկու խաղերում պարտություն կրեցի։ Բայց հոգեբանորեն պետք է տրամադրվեմ, որ հաջորդ խաղերում հաղթանակներ ունենամ»,- նշել է  օլիմպիադայում Հաթերքի դպրոցի թիմի անդամ Արեն Մաթևոսյանը։

Պատանի շախմատիստներն այսօր  6 պարտիա են անցկացրել։ Եվս 9 պարտիա հոկտեմբերի 28-ին և 29-ին  են անցկացնելու։ Հաղթողների եռյակը կորոշվի բոլոր 15 պարտիաների ընթացքում վաստակած միավորների հանրագումարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

BACK_TO_TOP